Jump to content

Թվանճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Թվանճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 10-12 կմ հյուսիս-արևելք։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության մի գյուղացի կարգադրել է գյուղի մոտ բլուր սարքելու համար պարկերով հող բերել։ Բլուրը կանգնեցվում է, սակայն պարկերով բերված հողը քանակից անցնում է և գյուղացիներն ասում են «Թիվն անցավ» և դադարեցնում են աշխատանքը։ Գյուղի անվանումը դրանից հետո մնում է Թիվանց, որն էլ աղավաղվելով դառնում է Թվանճ։

Գյուղի բնակչության մի մասը գաղթել և բնակություն է հաստատել Ախալքալաքի գավառի Վարևան գյուղում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղի հայերը զանգվածաբար կոտորվեցին Կամախի կիրճում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 60 տուն հայ, թուրք և հույն բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվանճն ուներ Ս. Ամենափրկիչ հայկական և մեկ այլ հունադավան եկեղեցի։ Մոտակայքում գտնվում է Ս. Գեորգ վանքը։

Հայերն ուներին երկսեռ վարժարան։

Միջին դարերում գյուղն եղել է գրչության կենտրոն։ Պահպանվել են այստեղ գրված XVI-XVII դարերի ձեռագրեր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 485
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 229