Jump to content

Արծն (Էրզրումի գավառ)

Coordinates: 39°59′32″N 41°6′58″E / 39.99222°N 41.11611°E / 39.99222; 41.11611
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծն (այլ կիրառումներ)
Գյուղ
Արծն
39°59′32″N 41°6′58″E / 39.99222°N 41.11611°E / 39.99222; 41.11611
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԳարաարզ, Գարար, Գարարզ, Խարարզ, Կարաարզ, Կարաարզի, Կարազ, Կարարզ, Կարարս, Ղարարզ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն160 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարծնեցի
Ժամային գոտիUTC+3
Արծն (Էրզրումի գավառ) (Աշխարհ)##
Արծն (Էրզրումի գավառ) (Աշխարհ)

Արծն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում, Էրզրումից 8-9 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ ափին։

Արծնի հայ բնակիչների մի մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 820 բնակիչ, որից 682-ը՝ հայեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ։ Արծնը բարեկարգ ճանապարհով (Եփրատի կամրջով) կապված էր Էրզրումի հետ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծնն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Արծնի մոտակայքում են միջնադարյան հայկական հռչակավոր Արծն քաղաքի ավերակները[2]։ Հին Արծն քաղաքի ընդարձակ ավերակներում հայտնաբերվել են հելլենական դրամներ, անոթներ և մետաղյա զանազան իրեր։

Գյուղում գործում էր վարժարան[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
  2. ՀՍՀ, հտ 2, էջ 23, Արծն
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 450
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 72
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311