Jump to content

Արծաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արծաթի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում, Էրզրում քաղաքից մոտ 15 կմ հյուսիս-արևելք, Ծաղկավետ (Դյումլի) լեռան հարավ-արևելյան ստորոտին։ Հնում եղել է Բարձր Հայքի Կարնո գավառի անվանի գյուղերից մեկը։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղ անվանումը հավանաբար ծագել է մոտակայքում գոյություն ունեցող չօգտագործվող արծաթահանքի կապակցությամբ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի լեռնային և ջրառատ տարածք։

Հիշատակվում է Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ում, Վահանանց պատերազմի կապակցությամբ։ 486 թվականին Մուշեղ Մամիկոնյանը այստեղ հաղթել է պարսիկներին։

Հայ բնակիչների մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 341 բնակիչ, որից 210-ը՝ հայեր, մնացածը` թուրքեր, իսկ 1909 թվականին՝ 100 տուն, որից 70-ը թուրքեր էին, իսկ 30-ը՝ հայեր։ 1828-1830թթ. գյուղի բնակիչների մի մասը գաղթել է Ջավախք՝ հիմնականում հայ կաթոլիկները։ Ախալքալաքի Ալաստան գյուղի ներկայիս բնակիչները Արծաթի գյուղից են[2]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ։ Գյուղում մեծ տարածում ուներ արհեստները։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում գտնվող ջերմուկը տեղացիները օգտագործում էին բուժական նպատակներով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթին ուներ Ս. Նշան և քարակերտ Ս. Աստվածածին եկեղեցիներ։ Գյուղի մոտակայքում` բարձր լեռան վրա գտնվում էր Ս․ Լուսավորիչ նշանավոր մենաստան վանքը։ Այն մեծ ուխտատեղի էր Կարնո շրջանի բնակիչների համար։ XX դարի սկզբին վանքից մնացել էր միայն մի փոքրիկ եկեղեցի և վանքի համալիրի ավերակները։

Գյուղը եղել է գրչության կենտրոն։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթիում է ծնվել նշանավոր հայագետ Հակոբոս Տաշյանը (1866-1933)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՍՀ, հտ 2, էջ 69, Արծաթի
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2024-03-21-ին. Վերցված է 2024-03-21-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 447-448
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 69