Jump to content

Օձնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Օձնի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք, Արևմտյան Եփրատ գետի աջափնյա արգավանդ հարթավայրում։

Գյուղը VII դարում հիմնադրվել է Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի օրոք (717-728)։

1895 թվականի հայկական կոտորածների ժամանակ թուրքերն ավերել են Ս. Երրորդություն եկեղեցին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը հիմնահատակ ավերվել է։ Հայ բնակչությունը մասսամբ կոտորվել է տեղում, իսկ ողջ մնացածները բռնությամբ տեղահանվել են։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 98 տուն՝ 870 հայ և 60 տուն թուրք, 1909 թվականին՝ 190 տուն հայ և 35 տուն թուրք բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձնին ուներ Ս. Երրորդություն անունով եկեղեցի։ Եկեղեցում պահպանվում էր մի խաչքար, որն ըստ ավանդության կանգնեցրել էր Թադևոս առաքյալը։

Գյուղի մոտ է գտնվում Ս. Հովհաննես վանքը։

Եկեղեցուն կից 1860-ական թվականներին գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 80-100 աշակերտ։

Միջնադարում եղել է գյուղաքաղաք և հանդիսացել է գրչության կենտրոն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 473