Բաշչիֆթլիկ
Գյուղ | |
---|---|
Բաշչիֆթլիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Բաշչեֆթլիկ, Բաշչիֆլիկ, Բաշչիֆտլիկ, Պաշչիվթլիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Բաշչիֆթլիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք, Արևելյան Եփրատի ավազանի Բինյոլսու գետակի ձախ ափին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը հարթավայրային էր։ Գյուղից հարավ տարածվում են անտառներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվել է միայն 20 հայ բնակիչ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին ուներ 50 տուն՝ 480 հայ բնակչով։ XX դարի վերջին ուներ 27 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաշչիֆթլիկն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր վարժարան։
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաշչիֆթլիկում է ծնվել թարգմանիչ և մանկավարժ Ս. Ն. Մանուկյանը (1883-1938)[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 603