Jump to content

Սալաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սալաձոր
40°1′14″N 41°4′15″E / 40.02056°N 41.07083°E / 40.02056; 41.07083
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներՍալացոր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն172 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սալաձոր (Աշխարհ)##
Սալաձոր (Աշխարհ)

Սալաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[2]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 20-21 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատ գետի աջակողմյան վտակներից մեկի ափին։

Ունի զով և առողջարար կլիմա։ Հանդիսացել է Էրզրում քաղաքի ամառանոցներից մեկը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին ուներ 175 հայ, 135 թուրք, իսկ 1909 թվականին՝ մոտ 70 տուն խառը բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալաձորն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ կար X դարի արձանագրությունով խաչքարեր և տապանաքարեր։

Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 15 աշակերտ։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալաձորում է ծնվել XVII դարի տաղերգու Դավիթ Սալաձորեցին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
  2. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 465