Դինարգոմ
Գյուղ | ||
---|---|---|
Դինարգոմ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Դընարգոմ, Դինագոմ, Դինարիգոմ, Դինարկոմ, Դինարկում, Դնարիգոմ, Տինարգոմ, Տինարիգոմ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Դինարգոմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 26 կմ հեռու։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է հին հայկական գյուղ։ XIX դարի սկզբից հայերի հետ միասին ապրել են նաև թուրքեր։
Գյուղի հայկական թաղը թուրքերի ձեռքով ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ հայերը բռնությամբ տեղահանվել են։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 69 տուն բնակիչ, որից 29 տունը՝ 269 բնակչով հայեր, իսկ 1912 թվականին՝ 102 տուն բնակիչ, որից կեսին ավելին հայեր էին։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինարգոմն ուներ Ս. Մինաս անունով հայկական եկեղեցի։ Եկեղեցում պահպանվում էին հին հայկական ձեռագրեր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր փոքրիկ հայկական դպրոց, որը XIX դարի 50-ական և 1872-1873 թվականներին ուներ 30 աշակերտ (20 տղա և 10 աղջիկ)[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 116
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 394)։ ![]() |