Jump to content

Քյոսա Մահմեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քյոսա Մահմեդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք, Արևմտյան Եփրատի ձախ կողմում, Սազ լճակից հյուսիս-արևելք, Էրզրումի դաշտի հյուսիս-արևելյան մասում։

Ըստ Գրիգոր Ղափանցյանի այստեղ է գտնվում խեթական Մուրսիլ II-ի հիշտակած հայասական Արիսպա քաղաքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին ուներ 17 տուն՝ 125 բնակչով, իսկ XX դարի սկզբին՝ 19 տուն թուրք բնակիչ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 406