Նեում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեում (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նեում | |||||
բոս․՝ և խորվ.՝ Neum, սերբ.՝ Неум | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | [[Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն]] | ||||
Համայնք | [[Նեում (համայնք)]] | ||||
Քաղաքապետ | Ժիվկո Մատուշկո | ||||
Մակերես | 225 կմ² | ||||
ԲԾՄ | 105 մ | ||||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||||
Բնակչություն | 1 993 մարդ (2013) | ||||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||||
Փոստային ինդեքս | 74 480 | ||||
Փոստային դասիչ | 88390 | ||||
Պաշտոնական կայք | neum.ba | ||||
| |||||
Նեում (բոս․՝ և խորվ.՝ Neum, սերբ.՝ Неум), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Համարվում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմում։
Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 1 993 մարդ[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեումը Բոսնիա և Հերցեգովինայի միակ բնակավայրն է, որը ելք ունի դեպի Ադրիատիկ ծով։ Այն տեղակայված է պետության հարավային հատվածում՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում։ Հյուսիսում և հարավում սահամանակցում է խորվաթական Դուբրովնիկ Ներետվայի հետ։ Նեումի ձգվածությունը մինչև խորվաթական սահմանները կազմում է 9 կմ[2]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնորհիվ նրա ծովափնյա տեղադրությանը, Նեումը համարվում է պետության ամենատաք բնակավայրը՝ մերձարևադարձային միջերկրածովյան կլիմայով։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 1000 մմ։ Մաքուր ծովը և շարունակ ամառը Նեումին դարձրել են հայտնի հանգստավայր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը, որի վրա տեղակայված է Նեումը, հին և միջին ժամանակներում հարուստ պատմական իրադարձությունների արդյունքում մեկ հզորագույն միջերկրածովյան տերությունից փոխանցվել է մյուսին։ XIV դարում եղել է Դուբրովնիկի հանրապետության կազմում, բայց 1699 թվականին, Օսմանյան կայսրության համար անհաջող պատերազմից հետո, Կառլովիցի հաշտության պայմանագրի համաձայն, Դալմաթիան անցել է Վենետիկի տիրապետության տակ։ Դուբրովնիկը, որպեսզի հետագայում վենետիկցիներին հնարավորություն չթողնի իր վրա հարձակվել ցամաքից, Նեումը զիջել է Օսմանյան կայսրությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նեումը պատկանել է Խորվաթիային։ 1945 թվականին վերջնականապես Նեումը անցել է Բոսնիա և Հերցեգովինային, երբ Հարավսլավիայի կազմում կազմավորվել էին նոր հանրապետություններ։ 1992 թվականին, Բոսնիա և Հերցեգովինայի Հարավսլավիայի կազմից դուրս գալուց հետո, Նեումի հյուսիսում և հարավում հայտնվեցին սահմանային դիրքեր։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականից Նեումում անցկացվող ամենախոշոր մշակութային իրադարձությունը համարվում է խորվաթական երաժշտական «Etnofest Neum» փառատոնը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «www.statistika.ba»։ Վերցված է սեպտեմբերի 12, 2018
- ↑ Bosnia-and-Herzegovina Neum britannica.com, britannica.com, 2015-09-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|