Սրեբրենիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սրեբրենիցա
Srebrenica
Զինանշան
Coat of arms of Srebrenica.svg

Srebrenica.jpg
Քաղաքի համայնապատկերը
Կոորդինատներ: 44°6′0″ հս․ լ. 19°18′0″ ավ. ե. / 44.10000° հս․. լ. 19.30000° ավ. ե. / 44.10000; 19.30000
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս Սերբական Հանրապետություն
Առաջին հիշատակում 14-րդ դար
Մակերես 527 կմ²
ԲԾՄ 275 մետր
Բնակչություն 2607 մարդ (2013)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +387 53
Փոստային ինդեքսներ 75430
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
##Սրեբրենիցա (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Սրեբրենիցա (սերբ.՝ Сребреница, բոս․՝ Srebrenica), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրական և իրավական տարածք հանդիսացող Սերբական Հանրապետությունում՝ Բոսնիա և Հերցեգովինայի ծայր արևելքում՝ Սերբիայի հետ պետական սահմանի մոտ:

Տնտեսության գերակա ճյուղերն են հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Սրեբրենիցան հատկապես հայտնի է եղել 1992-1995 թվականներին տեղի ունեցած Բոսնիական պատերազմի շրջանում[1]: Սերբական Հանրապետության բանակի զինվորները` գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ 1995 թվականի հուլիսի 11-ից մինչև հուլիսի 22-ը ընկած ժամանակահատվածում սպանել են մոտ 8000 մուսուլման բոսնիացիների[1][2][3] Իրադրությունը նախկին հարավսլավական երկրներում:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրեբրենիցան գտնվում է Սուսանիցայի լեռնային շրջանում՝ Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում: Այն գտնվում է Կրլևիցա գետի հովտում՝ ծովի մակարդակից 448 մետր բարձրության վրա:

Սրեբրենիցան գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյից 160 կմ, իսկ Թուզլայից՝ 120 կմ հեռավորության վրա: Սրեբրենիցան գտնվում է Սերբիայի և Բոսնիա Հերցեգովինայի միջպետական սահմանի շրջակայքում:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Սրեբրենիցայի բնակչությունը կազմում է 2 607 մարդ: Հիմնական բնակիչները բոսնիացիներն են, սակայն գերակշիռ մաս է կազմում նաև քաղաքի սերբ բնակչությունը:

Գյուղ Քաղաք
Սերբեր 8315 (22.67 %) Սերբեր 1632 (28.4 %)
Բոսնիացիներ 27572 (75.19 %) Բոսնիացիներ 3673 (63.92 %)
Հարավսլավացիներ 380 (1.03 %) Հարավսլավացիներ 328 (5.7 %)
Խորվաթներ 38 (0.1 %) Խորվաթներ 34 (0.59 %)
Այլ 361 (1.01 %) Այլ 79 (1.39 %)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին և միջնադարյան շրջանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբական ուղղափառ եկեղեցի Սրեբրենիցայում

Սրեբրենիցան մարդկային քաղաքակրթության հնագույն օջախներից է: Այս տարածքները դեռևս հնագույն ժամանակներից բնակեցված են եղել մարդկանց կողմից: Այն պայմանավորված է բարենպաստ աշխարհագրական դիրքով և ընդերքում արծաթի հանքաքարի խոշոր պաշարների առկայությամբ:

Քաղաքի բնակեցման մասին առաջին հիշատակումը եղել է դեռևս մեր թվարկությունից առաջ՝ հռոմեացիների կողմից: Սրեբրենիցան պատմական տարբեր ժամանակահատվածներում կոչվել է Արգենտարիա, Արգենտում և այլն:

1378 թվականին Սրեբրենիցան հիշատակվել է, որպես հանքաքարային գործունեության խոշոր կենտրոն: Միջնադարյան ժամանակաշրջանում Սրեբրենիցայի արծաթի հանքաքարերը կռվախնձոր էին բոսնիացի, սերբ և հունգար ավատատերերի միջև:

1463 թվականին Սրեբրենիցան և գրեթե ամբողջ Բոսնիան անցնում են Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Այս իշխանությունն ամրապնդվում է 1526 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցած ճակատամարտի արդյունքներից ելնելով: Մոհաչիի ճակատամարտում օսմանյան հեծելազորը ջախջախեց հունգարական, խորվաթական և չեխական միացյալ ուժերին, որի արդյունքում աճեց թուրքական ազդեցությունը Բալկանյան թերակղզու տարածքներում:

Միջնադարյան ժամանակաշրջանում սկսվեց նաև սուր էթնիկական խռովությունները Սրեբրենիցայում: Հատկապես լարվածություն առաջացավ բոսնիացի մուսուլմանների և սերբ քրիստոնյաների միջև:

Նոր պատմություն և Բոսնիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Բոսնիական պատերազմ և Սրեբրենիցայի ջարդեր

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Սրեբրենիցայում արյունալի մարտեր են ընթացել ավստրիացիների և սերբերի միջև:

Պատերազմից հետո քաղաքը դարձավ Սերբիայի թագավորության մի մասը, իսկ հետագայում պատկանեց խորվաթներին և սլովենացիներին:

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ Սրեբրենիցայի բնակչության ճնշող մեծամասնությունը սերբերն էին: Նացիստական գաղափարախոսություն ունեցող Խորվաթիայի անկախ պետության հռչակումից հետո քաղաքը հնազանդվեց խորվաթներին:

Այս շրջանում սկսվեցին ազգամիջյան կրոնական հակասությունները: 1991-1995 թվականներին Հարավսլավիայում տեղի ունեցած տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ամենազարհուրելի իրադարձություններց մեկը համարվում է այս քաղաքում տեղի ունեցած մասսայական կոտորածները: Այն ամենաարյունալի իրադարձությունն է Բոսնիական պատերազմի շրջանում:

Սրեբրենիցան, որը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից 1993 թվականի ապրիլին հայտարարվել էր «անվտանգության գոտի», գրավվել է բոսնիացի սերբերի կողմից 1995 թվականի հուլիսի 11-ին:

Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը պարզել է, որ սպանվել է 7000-8000 մուսուլման բոսնիացի չափահաս տղամարդ:

Սպանությունները իրականացրել էին Սերբական Հանրապետության բանակի զինվորները` գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ: Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալի առաջին դատապարտվածն Սրեբրենիցայի ջարդերի հարցով եղավ և 10-րդ դիվերսիոն-հետախուզական ջոկատի պայմանագրային զինծառայող Դրաժեն Էրդեմովիչ, ով 1996 թվականին դատապարտվեց 5 տարի ազատազրկման: Սակայն Էրդեմովիչը երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեց: Նրա ցուցմունքի հիման վրա 2001 թվականին դատապարտվեց գեներալ Ռադիսլավ Կրստիչը, ով բոսնիացի սերբերի ռազմական բարձրաստիճան ղեկավարներից էր:

2003 թվականին խաղաղ բոսնիացիների կոտորածի ողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց Բոսնիայի և Հերցեգովինայի սերբական հանրապետությունը։ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը դատապարտել է ջարդերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]