Գրադաչաց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրադաչաց (այլ կիրառումներ)
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Գրադաչաց | |||
| բոս․՝ Gradačac, սերբ.՝ Gradačac | |||
| |||
| 44°52′39″N 18°25′41″E / 44.87750°N 18.42806°E | |||
| Երկիր | |||
| Երկրամաս | Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն | ||
| Համայնք | Գրադաչաց (համայնք) | ||
| Առաջին հիշատակում | 1465 թվական | ||
| Մակերես | 218 կմ² | ||
| ԲԾՄ | 129 մ | ||
| Խոսվող լեզուներ | բոսնիերեն | ||
| Բնակչություն | 13474 մարդ (2013) | ||
| Ազգային կազմ | բոսնիացիներ | ||
| Կրոնական կազմ | իսլամ | ||
| Տեղաբնականուն | գրադաչացի | ||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
| Հեռախոսային կոդ | +387 35 | ||
| Փոստային դասիչ | 76250 | ||
| Պաշտոնական կայք | gradacac.ba | ||
|
| |||
Գրադաչաց (բոս․՝ Gradačac, սերբ.՝ Gradačac), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևելքում։
Համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի ամենահայտնի առևտրային կենտրոնը։
Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների Գրադաչաց քաղաքի բնակչությունը կազմում է 13,474 մարդ։ Հիմնական բնակիչները համարվում են բոսնիացիները, որոնց ճնշող մեծամասնությունը դավանում են իսլամ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադաչիցի մասին առաջին հիշատակումը եղել է 1302 թվականին, իսկ 1465 թվականին հիշատակվել է որպես քաղաք՝ Գրաչաց անվան տակ։
1512 թվականին Վենետիկում կնքված պայմանագրով քաղաքը բռնակցվեց Օսմանյան կայսրությանը, իսկ 1533 թվականին տեղի ունեցավ քաղաքի առաջին հիշատակումը, որպես թուրքական բնակավայր։
1710 թվականին այստեղ է տեղակայվել բոսնիական կապիտանների շտաբը։ Կապիտանների ընտանիքից Հուսեյնը, ով առավել հայտնի էր կարճահասակությամբ և «Բոսնիական վիշակ»-ը՝ ծնված Գրադաչացում, 1831 թվականին գլխավորում է հակաթուրքական ապստամբություն։
1765-1821 թվականներին այն եղել է բերդաքաղաք՝ 18 մետրանոց պարիսպներով։ 1826 թվականին քաղաքում կառուցվել է մզկիթ։
20-րդ դարում քաղաքը եղել է Հարավսլավիայի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձել է համանուն համայնքի կենտրոնը։ Դրան հաջորդած Բոսնիական պատերազմի տարիներին քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել է։
Դիվանագիտական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեբաստիա, Թուրքիայի Հանրապետություն (թուրքերեն՝ Sivas)
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեֆան Դադիյեր - ակադեմիկոս
- Հուսեյն Գրադասեվիչ - ազնվական
- Ախմեդ Մուրադբեգովիչ - գրող
- Մուստաֆա Իմամովիչ - պատմաբան
- Մինա Իսմիրավիչ - հեղինակ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրադաչաց» հոդվածին։
| ||||||
