Գոռնի Վակուֆ Ուսկոպլե
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Գոռնի Վակուֆ Ուսկոպլե | ||
| 43°56′0″N 17°35′0″E / 43.93333°N 17.58333°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Գորնի Վակուֆ Ուսկոպլե (համայնք) | |
| Մակերես | 402 կմ² | |
| ԲԾՄ | 671 մետր | |
| Ժամային գոտի | UTC+1 | |
| Փոստային դասիչ | 70240 | |
| Պաշտոնական կայք | gornjivakuf-uskoplje.ba | |
|
| ||
Գոռնի Վակուֆ Ուսկոպլե (սերբական կիրիլիցա՝ Горњи Вакуф-Ускопље), քաղաք և համայնք, որը գտնվում է Կենտրոնական Բոսնիա կանտոնի կազմում՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում, որը հանդիսանում է Բոսնիա և Հերցեգովինայի միավորներից մեկը։ Ունի 22,304 բնակիչ։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այս տարածքում բնակավայրերը գոյություն ունեն դեռևս նախապատմական ժամանակներից, «Գորնի Վակուֆ» անունով քաղաքը ձևավորվել է 16-րդ դարում՝ ներկայիս Չեստա կոչվող բնակավայրի տեղում[1]։ «Գորնի Վակուֆ» անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ քաղաքը հիմնադրվել է որպես վակֆ (բոսնիերեն՝ վակուֆ՝ մուսուլմանների կողմից ստեղծված կրոնական հիմնադրամ) բոսնիական ազնվականության կողմից։ Մեհմեդ-բեգ Ստոչանինը՝ հայտնի բոսնիացի բեյը, Գորնի Վակուֆի հիմնադիրն էր։ Քաղաքում կա Բոսնիային բնորոշ շուկա, որը տարածված է Կենտրոնական Բոսնիայում։ «Ուսկոպլե» անվանումը նույնպես օգտագործվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այսօր երկու անվանումներն էլ պաշտոնապես կիրառվում են՝ որևէ էթնիկ խմբի չվիրավորելու համար[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոռնի Վակուֆ Ուսկոպլեն հայտնի է դարձել որպես այն առաջին քաղաքներից մեկը, որը տուժեց խորվաթա-բոսնիական պատերազմի (1992–1994) ընթացքում՝ Բոսնիական պատերազմի շրջանակում (1992–95)։ Որպես կարևոր ռազմավարական կետ՝ այն կենսական նշանակություն ուներ Միավորված ազգերի կազմակերպության պաշտպանության ուժերի (UNPROFOR) համար՝ պահելու գիծը և ապահովելու, որպեսզի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի օգնությունը հասնի երկիր։ Քաղաքը վերահսկվում էր Բրիտանական բանակի 1-ին խմբի Չեշիր գնդի B վաշտի կողմից, որը գտնվում էր UNPROFOR-ի հրամանատարության տակ։ 1993 թվականի սկզբին վաշտը կորցրեց կրտսեր սերժանտ Ուեյն Էդվարդսին, որը սպանվեց անհայտ դիպուկահարի կողմից, երբ նրանք զրահափոխադրիչներով անցնում էին կամրջով։ Դիպուկահարի ինքնությունը մինչ օրս անհայտ է[3]։
Պատերազմից առաջ Գոռնի Վակուֆ Ուսկոպլեի բնակչությունը կազմում էր մոտ 10,000 խորվաթ և 14,000 բոսնիացի։ 1993 թվականի հունվարի 11-ին տեղի ունեցան առաջին բախումները Խորվաթական պաշտպանության խորհրդի (HVO) և Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության բանակի (ARBiH) միջև։ Կան հակասական տեղեկություններ այն մասին, թե ինչպես են սկսվել մարտերը և ինչն է եղել դրանց պատճառը՝ կամ ռումբ էր տեղադրվել մուսուլմաններին պատկանող հյուրանոցում, որը օգտագործվում էր որպես ARBiH-ի շտաբ, կամ էլ ARBiH ուժերը լայնածավալ հարձակում էին սկսել HVO դիրքերի վրա[4][5][6]։
Պատերազմի արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյթոնի համաձայնագրի ստորագրումից հետո՝ 1995 թվականին, հետպատերազմյան քաղաքը զգալի վնասներ էր կրել, սակայն տարիների ընթացքում կարողացել է ֆինանսապես կայունանալ՝ օգտագործելով զբոսաշրջության ոլորտը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971
[խմբագրել | խմբագրել կոդը]19,344 ընդհանուր
- բոսնիացիներ - 10,482 (54.18%)
- խորվաթներ - 8,605 (44.48%)
- սերբեր - 141 (0.72%)
- հարավսլավացիներ - 18 (0.09%)
- այլոք - 98 (0.53%)
1991
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի մարդահամարի տվյալներով՝ Գոռնի Վակուֆ Ուսկոպլե համայնքի բնակչությունը կազմել է 25,130 մարդ, որոնցից՝
- 56.05%՝ բոսնիացիներ
- 42.61%՝ խորվաթներ
- 0.60%՝ հարավսլավացիներ
- 0.42%՝ սերբեր
- 0.31%՝ այլոք[7]
Քաղաքի բնակչությունը կազմել է 5,349 մարդ, որոնցից՝
- 61%՝ բոսնիացիներ
- 34%՝ խորվաթներ
- 2%՝ հարավսլավացիներ
- 1%՝ սերբեր
- 1%՝ այլոք
| Էթնիկ կազմը | Թվաքանակը | Տոկոսը (%) |
| Բոսնիացիներ | 14,063 | 55.84% |
| Խորվաթներ | 10,706 | 42.51% |
| Հարավսլավացիներ | 158 | 0.62% |
| այլոք | 144 | 0.60% |
| Սերբեր | 110 | 0.43% |
| Ընդհանուր | 25,181 | 100% |
2013 թվականի մարդահամար
[խմբագրել | խմբագրել կոդը]| Համայնք | Ազգություն | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Բոսնիացիներ | % | Խորվաթներ | % | Սերբեր | % | ||
| Գոռնի Վակուֆ Ուսկոպլե | 12,004 | 57.34 | 8,660 | 41.37 | 30 | 0.14 | 20,933 |
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոռնի Վակուֆ Ուսկոպլե քաղաքը միջազգային հարաբերություններ է պահպանում հետևյալ քաղաքների հետ՝[8]
Ավստրիա Նոյհոֆեն ան դեր Կրեմս, Ավստրիա
Հունգարիա Պակշ, Հունգարիա
Թուրքիա Սանջաքթեփե, Թուրքիա
Թուրքիա Թուրգութլու, Թուրքիա
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրանկո Միկուլից, քաղաքագետ
- Մատեյ Դելաց, ֆուտբոլային ռմբարկու
- Ալմիր Պանդձո, Ավստրալիական հանդբոլի խաղացող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hadžibegović, Iljas (1991). Bosanskohercegovački gradovi na razmeđu 19.i 20. stoljeća. Oslobođenje Public. էջ 242. ISBN 9788631902429.
- ↑ Zeko, Marijana (2017 թ․ սեպտեմբերի 16). «Inside a Divided City – A Report from Gornji Vakuf-Uskoplje». vostokian.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Sniper 'not told to shoot UK soldier in Bosnia': First British soldier was unlawfully killed». The Independent. London, UK. 1993 թ․ հունիսի 16. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «ICTY: Kordić and Čerkez verdict - IV. Attacks on towns and villages: killings - 2. The Conflict in Gornji Vakuf» (PDF). էջեր 179–181. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Central Intelligence Agency, Office of Russian and European Analysis (2002). Balkan Battlegrounds: A Military History of the Yugoslav Conflict, 1990–1995, Volume 1. Washington, D.C.: Central Intelligence Agency. էջեր 190–191. ISBN 978-0-16-066472-4.
- ↑ Shrader, Charles R. (2003). The Muslim-Croat Civil War in Central Bosnia: A Military History, 1992–1994. College Station, Texas: Texas A&M University Press. էջեր 74–75. ISBN 978-1-58544-261-4.
- ↑ Hdmagazine - Bosnian Census Արխիվացված 2006-10-26 Wayback Machine
- ↑ «Gradovi partneri». gornjivakuf-uskoplje.ba (բոսնիերեն). Gornji Vakuf-Uskoplje. Վերցված է 2020-12-29-ին.
