Յայցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Յայցե (այլ կիրառումներ)
Քաղաք
Յայցե
բոս․՝ Jajce
Զինանշան
Jajce coat of arms.gif

Jajce (kolaž).jpg
Կոորդինատներ: 44°20′0″ հս․ լ. 17°16′0″ ավ. ե. / 44.33333° հս․. լ. 17.26667° ավ. ե. / 44.33333; 17.26667
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն]]
ԿանտոնՄիջբոսնիական
ՀամայնքՅայցե (համայնք)
ՔաղաքապետՄլադեն Կրեկիչ[1]
Առաջին հիշատակում[[1323 թվական]]
Մակերես297 կմ² կմ²
ԲԾՄ105 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն12 000 մարդ (1985)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս74 480
Փոստային ինդեքսներ70101
Պաշտոնական կայքmodrica.ba
##Յայցե (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Յայցե (բոս․՝ Jajce), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Վրբաս գետի վրա։ Պլիվա գետի վրա գտվնում է էլեկտրոկայանների կասկադ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յայցեի ամրոց

Քաղաքի անվանումը ծագում է սերբախորվաթերեն jaje բառից, որը թարգմանաբար նշանակում է «ձու»[2]։

Յայցեն առաջին անգամ հիշատակվում է 1396 թվականին։ Հիմնադրվել է Հրվոե Վուկչիչի կողմից 1391-1404 թվականներին միջև, որը հավանաբար կառուցել է ամրոցը Մեդվեդ աշտարակի տեղում։ Հրվոեից հետո քաղաքն անցել է Ռադիվոյ Յաբլանովիչին, իսկ հետո՝ Կոտրոմանիչներին՝ դառնալով թագավորական մայրաքաղաքներից մեկը։ 1423 և 1431 թվականին թագավորությունն այստեղից ղեկավարել է Տվրտկո II-ը, իսկ 1444, 1446, 1450 և 1456 թվականներին՝ Տոմաշը։ 1461 թվականին այստեղ է թագադրվել Բոսնիայի վերջին թագավոր Ստեպան Տոմաշևիչը։ 1439 թվականին թուրքական զինված խմբերն առաջին անգամ մոտեցել են Յայցեին[3]։

1463 թվականին թուրքերը գրավել են Յայցեն և կարողացել են պահել այն մինչև այդ թվականի դեկտեմբերի 24-ը։ Այսպես կոչված Յայցեի բանովինայի գոյության տարիներին, 1464-1527 թվականներին, Յայցեն եղել է դրա վարչական կենտրոնը։ Այդ ժամանակահատվածում քաղաքի կառուցվումն ավարտին է հասցվել հունգարական թագավորների կողմից։ 1527 թվականի դեկտեմբերին քաղաքը վերջնականապես գրավվել է թուրքերի կողմից, ինչի մասին Վիեննայում և Վենետիկում իմացել են 1528 թվականի հունվարի 20-28-ը։ Թուրքերն այդ ժամանակ դիձարի կողմից կառավարվող քաղաքում կայազոր են տեղավորել։ 17-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվել է Յայցեի կապետանիան։ Սուլեյմանբեգ Կուլենովիչը եղել է Յայցեի վերջին դիձարը։ 1833 թվականին այստեղ են գտնվել 12 հրանոթ[4]։

1992 թվականին Յայցե շրջանում անցկացվել է «Վրբաս-92» ռազմական գործողությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IZBORI 2008
  2. «Jajce»։ // mirjanadetelic.com։ Վերցված է 2016-1-19 
  3. Redžić, Husref. Srednjovjekovni gradovi u Bosni i Hercegovini. — Сараево: Sarajevo Publishing, 2006. — С. 112.(սերբ.)
  4. Kreševljaković, Hamdija. Старые боснийские города = Stari bosanski gradovi. — Сараево: Nase starine, 1953. — С. 24.