Ռատկո Մլադիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռատկո Մլադիչ 1993-ին ՄԱԿ-ի բանակցությունների ժամանակ Սարաևոյի օդանավակայանում։

Ռատկո Մլադիչ (սերբերեն՝ Ратко Младић, ՄՀԱ՝ ['ratkɔ ˈmlaːditɕ]) (մարտի 12, 1942, Բոժանովիչի, Խորվաթիա), Սերբական Հանրապետության բանակի հրամանատար (1992-1995) Բոսնիական պատերազմի ժամանակ։

Սերբիայի իշխանություններն տասը միլիոն եվրո են խոստացել հետախուզման մեջ գտնվող գեներալ Ռատկո Մլադիչի մասին տեղեկությունների համար։[1] Մլադիչը ձերբակալվել է մայիսի 26, 2011 թվականին։

1996 թվականին Մլադիչը՝ Սերբիայի հանրապետության այլ ղեկավարների հետ, Հաագայի դատարանի կողմից մեղադրվեց զինվորական հանցագործության և ցեղասպանություն կատարելու մեջ՝ Սարաևոյում և Սրեբրենիցեյում։ 2011 թվականին Մլադիչը ձերբակալվեց Սերբիայում և տեղափոխվեց Հաագայի դատարան։Մլադիչի դատավճիռը սպասվում է 2017 թվականից ոչ շուտ։

Կենսագրություն[խմբագրել]

Երիտասարդություն և կրթություն[խմբագրել]

Ռատկո Մլադիչը ծնվել է 1942[2] կամ 1943 թվականի մարտի 12-ին Բոժանովիչի գյուղում (Բոսնիա և Հերցեգովինա), որն այն ժամանակ մտնում էր Խորվաթիայի Անկախ Հանրապետության կազմի մեջ, որն ստեղծվել էր Հարավսլավիայի Թագավորության տարածքում օկուպացիոն իշխանությունների կողմից։ Հայրը՝ Նեջա Մլադիչը, եղել է պարտիզանական ջոկատի հրամանատար և զոհվել է 1945 թվականին Խորվաթիայի ուստաշների դեմ պատերազմի ժամանակ։ Մայրը՝ Ստանա Մլադիչը (աղջկական ազգանունը Լալովիչ), միայնակ մեծացնում էր դստերը՝ Միլիցային (1940 թվականին ծնված) և երկու որդիներին՝ Ռատկոյին և Միլիվոյին (1944 թվականին ծնված):

Ռատկոյի ծնվելուց օրեր առաջ, նրա մայրը և հայրը հիվանդացել են տիֆով։ Ռատկոն շատ հիվանդոտ երեխա էր։ Նրա կյանքը փրկել են իտալացի զինվորականները։ Ավարտելով դպրոցը՝ Ռատկո Մլադիչը տեղափոխվել է Բելգրադ, որտեղ ավարտել է Զեմունի Ռազմա-արդյունաբերական ուսումնարանը։ 1961 թվականի հոկտեմբերի 20-ին մրցույթով ընդունվել է Ռազմական ակադեմիա և այդպիսով դարձել է Հարավսլավիայի Ազգային բանակի զինծառայող։ 1964 թվականի փետրվարի 12-ին մտնում է Հարավսլավիայի կոմունիստների միության մեջ[2]: Զինվորական ակտիվ ծառայության է ընդունվել 1965 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ ստորագրել է զինվորական երդումը[2].

Aquote1.png Ես՝ Ռատկո Մլադիչը, հանդիսավոր կերպով պարտավորվում եմ ծառայել իմ ժողովրդին, պաշտպանել իմ սոցիալիստական հայրենիքը՝ Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետությունը, պահպանել մեր ժողովրդների եղբայրությունն ու միասնությունը, պահել Հարավսլավիայի Ազգային բանակի պատիվը և բարեխղճորեն կատարել իմ հրամանատարների բոլոր հրամանները։ Միշտ պատրաստ կլինեմ պայքարել իմ Հայրենիքի ազատության և պատվի համար, այդ պայքարում առանց ափսոսանքի կտամ նաև իմ կյանքը։ Aquote2.png


Զինվորական կարիերա[խմբագրել]

Հարավսլավական ժողովրդական բանակում[խմբագրել]

1965 թվականի սեպտեմբերի 27-ին Մլադիչը տեղափոխվել է 3-րդ Ռազմական օկրուգ, Սկոպյեի կայազոր, որտեղ լեյտենանտի (սերբ.՝ подпоручник) կոչումով իր հրամանատարության տակ է ստանում 89-րդ հետևակային գնդի մոտոհրաձիգային դասակը: 1967 թվականին նա ավարտել է հետախուզության և հետախուզական աշխատանքի և հունարենի եռամսյա դասընթացներ, ինչից հետո նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում: 1968 թվականին Մլադիչը նշանակվել է հետախուզության դասակի հրամանատար: 1970 թվականին նրան շնորհվել է կապիտանի կոչում: 1974 թվականի նոյեմբերի 27-ին նա դարձել է առաջին կարգի կապիտան և նշանակվել 87-րդ առանձին հետևակային բրիգադի թիկունքի հրամանատարի օգնական: 1976 թվականին նա ընդունվել է Բելգրադի Հրամանա-շտաբային ակադեմիա, որտեղ ավարտել է ընդհանուր համազորային կուրսը: 1977 թվականին մայորի կոչումով նրան ուղարկում են ծառայության 3-րդ Ռազմական օկրուգ, Կումանովի կայազոր, որտեղ նա 89-րդ հետևակային բրիգադի առաջին հետևակային գումարտակի հրամանատար էր[3]:

1980 թվականի դեկտեմբերի 25-ին Մլադիչին շնորհվեց փոխգնդապետի կոչում, զբաղեցնում էր Սկոպյեում կայազորի օպերատիվ-ուսումնական հրամանատարության պատրաստության բաժնի պետի պաշտոնը: Այնուհետև նրան ուղարկում են Շտիպ քաղաք՝ որպես 39-րդ հետևակային բրիգադի հրամանատար: Որոշ ժամանակ անց նա կրկին ծառայում է Սկոպյեի և Օխրիդի կայազորներում: Գնդապետի կոչումը շնորհելուց հետո 1986 թվականի օգոստոսին նա նշանակվել է Շտիպ քաղաքում 26-րդ հետևակային դիվիզիայի 39-րդ հետևակային բրիգադի հրամանատար: Նույն թվականի սեպտեմբերին Մլադիչին ուղարկել են մեկամյա ուսումնառության Օպերատիվ արվեստի դպրոց: 1989 թվականի հունվարի 31-ին Մլադիչը գլխավորեց 3-րդ Ռազմական օկրուգի շտաբին կից գործող ուսումնական գործառնության բաժինը: 1991 թվականի հունվարի 25-ին նա տեղափոխվեց Պրիշտինա 52-րդ կորպուսի թիկունքի հրամանատարի օգնականի պաշտոնին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել]