Ուստաշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուստաշներ
Ustaše symbol.svg
Տեսակ կուսակցություն
Երկիր Հարավսլավիայի Թագավորություն
Առաջնորդ Անտե Պավելիչ
Հիմնադիր Անտե Պավելիչ
Հիմնադրված հունվարի 7, 1929
Լուծարված մայիսի 8, 1945
Գաղափարախոսություն ֆաշիզմ և Croatian nationalism
Քաղակահան հայացք far-right
Շտաբ Թուրին
Նախորդ Իրավունքների կուսակցություն
Հաջորդ Crusaders
Ustaše Վիքիպահեստում

Ուստաշներ, խորվաթական ֆաշիստների ազգայնական, անջատական կազմակերպություն։ Ստեղծել է Իրավունքի խորվաթական կուսակցության պարագլուխ Ա․ Պավելիչը, 1929 թվականի հունվարին, արտասահմանում (հենակետեր է ունեցել Իտալիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Բելգիայում և այլուր)։ 1934 թվականին ուստաշներ իրականացրին հիտլերականների կողմից կազմակերպված հարավսլավիայի թագավոր Ալեքսանդրի և ֆրանսիայի արտգործմինիստր Ա․ Բարտուի սպանությունը։ Ֆաշիստական զորքերի կողմից Հարավսլավիայի գրավումից (1941) հետո, ուստաշները օկուպանտների աջակցությամբ, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում ստեղծեցին խամաճիկ «Խորվաթիայի անկախ պետություն»՝ Պավելիչի գլխավորությամբ։ Ուստաշները կոտորել են Հարավսլավիայի հարյուր հազարավոր բնակիչների։ 1945 թվականին ֆաշիստական օկուպացիայից Հարավսլավիայի ազատագրումից հետո ուստաշների կազմակերպության շատ անդամներ մահապատժի ենթարկվեցին։ Վտարանդիության մեջ գտնվող ուստաշների հետևորդները շարունակում են տեռորիստական գործողությունները սոցիալիստական Հարավսլավիայի ներկայացուցիչների դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png