Օխրիդ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օխրիդ | |||||
մակեդոներեն՝ Охрид | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Հարավարևմտյան շրջան | ||||
Համայնք | Օխրիդի համայնք | ||||
Մակերես | 383.93 կմ² | ||||
ԲԾՄ | 695 մ | ||||
Պաշտոնական լեզու | մակեդոներեն | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 55 749 մարդ (2006) | ||||
Խտություն | 142.97 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 046 | ||||
Փոստային դասիչ | 6000 | ||||
Պաշտոնական կայք | ohrid.gov.mk(մակեդ.) | ||||
| |||||
Օխրիդ (մակեդոներեն՝ Охрид), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արևմուտքում՝ Օխրիդ լճի արևելյան ափին։ Բնակչությունը կազմում է շուրջ 55 749 մարդ։ Քաղաքում շատ են գեղաշուք տներն ու հուշարձանները։ Քաղաքի բյուջեի համալրման հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։ Տեղակայված է Տիրանա (Ալբանիա) քաղաքից դեպի դեպի արևելք և Սկոպյե քաղաքից դեպի հարավ-արևմուտք։ Վարկածներից մեկի համաձայն՝ քաղաքի անունն ունի սլավոնական ծագում և նշանակում է «սարի վրա»։
Օխրիդ քաղաքը հայտնի է նաև Բալկանյան Երուսաղեմ[1], Մակեդոնյան Երուսաղեմ[2] և Եվրոպական Երուսաղեմ անուններով[3]։ 1979/1980 թվականին Օխրիդն ու Օխրիդի լիճն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օխրիդ ժամանակակից քաղաքը հիմնադրվել է հին հունական Լիխնիդ (հուն․՝ Λυχνιδός) գաղութի տեղում, որ հայտնի էր դեռ մ.թ.ա. II-III դարերից։ Մ.թ.ա. 148 թվականին գաղութը գրավվում է հռոմեացիների կողմից, ովքեր 518 թվականի ավերիչ երկրաշարժից հետո գրեթե ամբողջությամբ վերակառուցեցին այն. հին հունական կառույցներից մնացին միայն մարմարե սյուները[4]։
Հռոմեական ու բյուզանդական տիրապետության տարիներին քաղաքը եղել է առևտրական մեծ նշանակություն ունեցող քաղաք, որ գտնվում էր Ադրիատիկ ծովից մինչ Կոստանդնուպոլիս ձգվող ճանապարհի եզրին, որ հայտնի էր Էգնատի ճանապարհ անվամբ(լատ.՝ Via Egnatia)[5] և կառուցվել էր հռոմեացիների կողմից։ Հնագիտական պեղումները վկայում են, որ քաղաքը վաղուց ընդունել է քրիստոնեություն։ Լիխնիդի եպիսկոպոսները մասնակցել են առաջին աշխարհաժողովներին։
V դարի վերջին ու VI դարի սկզբում քաղաքն աստիճանաբար բնակեցվում է սլավոնական ժողովուրդների կողմից։ 861 թվականին ընդգրկվում է Բուլղարիայի կազմում և ժուտով ստանում է ներկայիս անվանումը (Օխրիդ անվամբ քաղաքն առաջին անգամ հիշատակվում է 879 թվականին)[5]։ Օխրիդում 886 թվականից իր լուսավորական գործունեությունն էր ծավալում Կիրիլի ու Մեֆոդի աշակերտ Կլիմենտ Օխրիդեցին, ով բուլղարական թագավորի հանձնարարությամբ Օխրիդում հիմնադրել է դպրոց, որտեղ զբաղվում էին հունարեն գրքերը սլավոներեն թարգմանելով։ Ընդունված է համարել, որ հենց Օխրիդում է առաջինն ստեղծվել կիրիլիցայի այբուբեն[6]։
990 թվականից մինչ 1015 թվականն Օխրիդը եղել է Բուլղարական թագավորության արքա Սամուիլի մայրաքաղաքը։ Քաղաքի մոտ մինչ օրս պահպանվում են նրա ամրոցի ավերակները[7]։ 990 թվականից մինչ 1018 թվականն Օխրիդն ուներ իր պատրիարքությունը։ Սակայն 1018 թվականին Բյուզանդիայի կողմից Օխրիդի գրավումից հետո այնտեղ մնում է միայն արքեպիսկոպոսը, որ ենթարկվում էր Կոստանդնուպոլսի պատրիարքությանը։ Բյուզանդական տիրապետության տարիներին կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ։
Իվան Ասեն II թագավորի (1218—1241) օրորք Օխրիդն ընդգրկվում է վերակազմավորված բուլղարական թագավորության կազմում։ 1334 թվականին քաղաքը գրավվում է Սերբիայի թագավոր Ստեֆան Ուրոշ IV Դուշանի կողմից։
1394 թվականին քաղաքը նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից, որի տիրապետության տակ այն մնում է մինչև 1912 թվականը՝ աստիճանաբար անկում ապրելով[5]։ 19-րդ դարի 40-ական թվականներին ռուս սլավոնագետ Վիկտոր Գրիգորովիչը նշում է, որ քաղաքի բնակչության մեծ մասը կազմում են բուլղարացիներ, կան նաև առումիններ ու թուրքեր, ինչպես նաև քիչ թվով հույներ ու ալբանացիներ[8]։ Բուլղարացի ժողովրդագիր Վասիլ Կինչովի հաղորդած տվյալների համաձայն՝ XIX դարի վերջում քաղաքի բնակչությունը կազմում էր 14 860 մարդ, որից 8 000-ը բուլղարացիներ էին, 5 000-ը՝ թուրքեր, 300-ը՝ իսլամադավան ալբանցիներ, 300-ը՝ քրիստոնյա ալբանացիներ, 460-ը առումիններ, 600-ը՝ գնչուներ[9]։
1913 թվականին՝ Բալկանյան առաջին պատերազմի ավարտից հետո՝ Օխրիդն անցել է Սերբիային[5]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Օխրիդի բնակչությունը կազմում է 42 033 մարդ[10]։
Ազգային կազմը՝
- Մակեդոնացիներ - 33 791 (80,4 %)
- Ալբանացիներ - 2959 (7,0 %)
- Թուրքեր - 2256 (5,4 %)
- Այլ - 3027 (7,2 %)
Քաղաքի բնակիչների մայրենի լեզուն՝
- Մակեդոներեն - 34 910 (83,1 %)
- Ալբաներեն - 3957 (9,4 %)
- Թուրքերեն - 2226 (5,3 %)
- Այլ - 1017 (2,4 %)
Կրոնական կազմը՝
- Ուղղափառ քրիստոնյաներ - 33 987 (80,9 %)
- Մուսուլմաններ - 7599 (18,1 %)
- Այլ - 447 (1,1 %)
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտիկ թատրոն
- Սուրբ Սոֆյայի բազիլիկ
- Զեյնալ Աբիդինի մզկիթ
- Մուհամեդ մարգարեի անվան մզկիթ
- Պերիվլետա Օխրիդեցու տաճար
- Ս. Նաում Օխրիդեցու տաճար
- Պլաոշնիկ – Կլիմենտ Օխրիդեցու վերականգնված տաճարն ու «համալսարանի» ավերակները
- Սամուիլովա տվերդինա – ամրոց
- Ս. Զաում եկեղեցի
- Կանեո Ս. Յոհաննայի եկեղեցի
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստա Աբրաշևիչ (1879-1898), սերբ բանաստեղծ
Անաստասիոս Պիխեոն (հունարեն՝ Πηχεων Αναστασιος, 1830—1913), հույն հեղափոխական, «Նոր Ֆելիկա Գետերիայի» հիմնադիրը, որ պայքարել է Մակեդոնիայի ու Հունաստանի միավորման համար։ Թուրքերի կողմից աքսորվել է Սիրիա, որտեղից վերադառնալուց հետո բնակություն է հաստատել Կաստորիայում։ Պիխեոնը երջանկություն ունեցավ տեսնելու Կաստորիայի ազատագրումը հունական զորքերի կողմից, որի առաջին շարքերում քաղաք մտավ նրա որդին՝ Ֆիլոլան։
Ալեքսանդր Պրոտոգերով, Մակեդոնա-օդրինյան ներքին հեղափոխական կազմակերպության ղեկավար
Գրիգոր Պիրլիչև (1830-1893), բուլղարացի լուսավորական Մակեդոնիայից, գրող և թարգմանիչ
Կլիմենտ Բոյաջիև (1879-1898), բուլղարացի ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ
Միշո Յուզմենսկի (ծնվել է 1966 թվականին), մակեդոնացի գրող, հրատարակիչ, լուսանկարիչ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուդվա, Մոնտենեգրո
Դալյան, Չինաստան
Կատվեյկ, Նիդեռլանդներ
Տիրանա, Ալբանիա
Պոգրադես, Ալբանիա
Պատրաս, Հունաստան
Պիրան, Սլովենիա
Պլովդիվ, Բուլղարիա
Պոդոլսկ, Ռուսաստան[11]
Կրագուևաց, Սերբիա[12]
Յալովո, Թուրքիա
Սաֆրանբոլու, Թուրքիա
Սեոնգնամ, Հարավային Կորեա
Վելիկո Տարնովո, Բուլղարիա
Վինկովցի, Խորվաթիա
Վինձոր, Կանադա
Վոլոնգոնգ, Ավստրալիա
Յալթա, Ուկրաինա
Զեմուն, Սերբիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Press online Archived 2010-01-11 at the Wayback Machine. Gradovi u jesen (սերբերեն)
- ↑ "The Mirror of the Macedonian Spirit, Zlate Petrovski, Sašo Talevski, Napredok, 2004, ISBN 978-9989-730-38-2, page 72: "... and Macedonia in the Cathedral Church St. Sofia in the Macedonian Jerusalem — Ohrid..."
- ↑ Dnevnik newspaper - Interview with the ambassador of Israel to Macedonia Archived 2011-09-28 at the Wayback Machine. (մակեդոներեն)
- ↑ «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В. М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия . Под ред. Е. М. Жукова. 1973—1982.
- ↑ Димитри Хоматиан. Краткое житие Климента Охридскога, XIV (բուլղ.) (հուն.)
- ↑ Словарь современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006.
- ↑ Григорович, В. Очеркъ путешествія по Европейской Турціи, Москва, 1877
- ↑ Кынчов, Васил. Македония. Этнография и статистика, София 1900, с. 252(բուլղ.)
- ↑ Macedonian census, language and religion
- ↑ «Podolsk sister cities»։ Translate.google.com։ Վերցված է 2010-04-29
- ↑ «Kragujevac Twin Cities»։ ©2009 Information service of Kragujevac City։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-10-ին։ Վերցված է 2009-02-21
|