Ռադովան Կարաջիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռադովան Կարաջիչ
սերբ.՝ Радован Караџић
RadovanKaradzic.jpg
Ծնվել է հունիսի 19, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] (73 տարեկան)
Ծննդավայր Պետնիցա, Democratic Federal Yugoslavia
Քաղաքացիություն Flag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Ազգություն սերբ[2]
Մայրենի լեզու սերբերեն
Կրոն Սերբ ուղղափառ եկեղեցի
Կրթություն Սարաևոյի համալսարան[3] և Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ
Մասնագիտություն քաղաքական գործիչ, բանաստեղծ և հոգեբույժ
Ամուսին Լիլյանա Կարաջիչ
Զբաղեցրած պաշտոններ Սերբական Հանրապետության նախագահ
Քաղաքական կուսակցություն Serbian Democratic Party և Հարավսլավիայի կոմունիստների միություն
Պարգևներ և
մրցանակներ
Order of the Republika Srpska և Q4288236?
Ստորագրություն
Radovan Karadzic Signature.svg
Radovan Karadžić Վիքիպահեստում

Ռադովան Կարաջիչ (սերբերեն՝ Радован Караџић, ՄՀԱ՝ [râdovaːn kâraʤiʨ]) (ծն. հունիսի 19, 1945, Պետնջիկա, Մոնտենեգրոյի ՍՀ, Հարավսլավիայի ՍՖՀ). սերբ բանաստեղծ, հոգեբան և քաղաքական գործիչ։ 1989 թվականին համահիմնադրել է «Սերբական դեմոկրատական կուսակցությունը»՝ սերբական ազգայնական կուսակցություն, որը գործել է Բոսնիա և Հերցեգովինայում։

Ռազմական հանցագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ. Հարավսլավիայի փլուզումից հետո, Ռադովան Կարաջիչը նախագահել է Սերբական հանրապետությունը։ Նա մեղադրվում է այդ ընթացքում բոսնիացիների և կրոատների էթնիկ զտումներ իրականացնելու հրահանգ տալու մեջ։ Բոսնիական պատերազմից անմիջապես հետո, 1995 թ. նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՄԱԿ-ի կողմից ստեղծված միջազգային դատարանի (առավելապես հայտնի որպես Հաագայի դատարան) Հարավսլավական տրիբունալի առջև՝ Բոսնիա և Հերցեգովինայի իսլամադավան բնակիչության նկատմամբ ռազմական հանցագործություն և ցեղասպանություն մեղադրանքներով։[4] Թեպետ տրիբունալը նրան ձերբակալելու որոշում էր կայացրել, Ռադովան Կարաջիչը երկար ժամանակ մնացել է ազատության մեջ։ Սերբական բնակչության մեջ նա դեռևս որոշակի ժողովրդականություն էր վայելում, չնայած, կամ գուցե շնորհիվ, պատերազմում նրա դերակատարության։ Սերբ ժողովրդի մեծ մասը մինչև այժմ չի ընդունում այն հանցագործությունները և ցեղասպանությունը, որ կատարվել են Բոսնիա և Հերցեգովինայում։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ. հուլիսի 21-ին Ռադովան Կարաջիչը ձերբակալվել է և հանձնվել Բելգրադի ռազմահանցանքների տրիբունալի հետաքննական դատարանին։ Ձերբակալության պահին նա որպես այլընտրանքային բուժակ աշխատում էր մի մասնավոր կլինիկայում։ Նա իրեն շպարել էր երկար սպիտակ մազերով ու մորուքով և ապրում էր Դրագան Դաբիչ կեղծանվան տակ։[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]