Շտիպ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Շտիպ | |||||
մակեդոներեն՝ Штип բուլղար․՝ Щип | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Արևելյան շրջան | ||||
Համայնք | Շտիպի համայնք | ||||
Հիմնադրված է | 1920 թ. | ||||
Մակերես | 13,5 կմ² | ||||
ԲԾՄ | 300 մ | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 43 652 մարդ (2002) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+389) 032 | ||||
Փոստային ինդեքս | 2000 | ||||
Փոստային ինդեքսներ | 2000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ŠT | ||||
Պաշտոնական կայք | stip.gov.mk | ||||
| |||||
Շտիպ (մակեդոներեն՝ Штип, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Արևմտյան տարածաշրջանի ամենամեծ քաղաքը։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ 2007 թվականի մարտի 27-ին քաղաքում բացվել է Գոցե Դալչև պետական համալսարանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շտիպը Մակեդոնիայի հնագույն քաղաքներից մեկն է։ Առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. I դարում Աստիբո անվամբ։ Ավելի ուշ բուլղարացիները տվել են նրան Շտիպ անունը։ IX դարից ընդգրկված է բուլղարական պետության կազմում։ Հետագա դարերի ընթացքում քաղաքի տիրապետությունն անցել է բյուզանդացիներին ու սերբերին (1330 թվականից հետո), իսկ 1382 թվականին նվաճվել է Օսմանյան կայսրության կաղմից, որի տիրապետության տակ քաղաքը մնացել է մինչև 1912 թվականը։ Թուրքերը քաղաքի տվել են Իստիպ (Իշտիպ) անունը։ XIX դարում Շտիպը դարձել է Օսմանյան կայսրության վարչական միավորներից մեկի՝ կազայի, վարչական կենտրոնը։ ХІХ դարում քաղաքը եղել է բուլղարական վերծննդի կենտրոններից մեկը[1]։ ХІХ դարի 40-ական թվականներին ռուս սլավոնագետ Վիկտոր Գրիգորովիչը նշել է, որ տեղի բուլղարացիները պահպանել են ոչ թե հունական, այլ սլավոնական դպրոցները[2]։
Բուլղարացի ժողովրդագիր Վասիլ Կինչովի հաղորդած տվյալների համաձայն՝ XIX դարի վերջում Շտիպի բնակչությունը կազմում էր 20 900 մարդ, որոնցից 10 900-ը բուլղարացիներ էին, 8 700-ը՝ թուրքեր, 800-ը՝ հրեաներ, 500-ը՝ գնչուներ[3]։
1912 թվականին՝ Բալկանյան պատերազմի ժամանակ, Շտիպն ազատագրվել է բուլղարական զորքերի կողմից, իսկ Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, քաղաքն անցնում է Սերբիային։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Յակիմ Օսոգովսկու եկեղեցի
- Աստվածամոր տաճարը Նովո-Սոլոյում
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչությունը կազմում է 43 652 մարդ։ 2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Շտիպ համայնքի (կազմված է 44 բնակավայրերից) բնակչությունը կազմում է 47796 մարդ[4]։
Շտիպ համայնք | Թվաքանակ | Մակեդոնացիներ | թուրքեր | Գնչուներ | Առումիններ | Սերբեր | Ալբանացիներ | Բոսնիացիներ | Այլ |
Ընդհանուր | 47796 | 41670 | 1272 | 2195 | 2074 | 294 | 12 | 11 | 265 |
Կանայք | 23876 | 20935 | 612 | 1039 | 981 | 153 | 4 | 6 | 146 |
Տղամարդիկ | 23920 | 20735 | 660 | 1156 | 1093 | 144 | 8 | 5 | 119 |
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուբիմոր Միլետիչ (1863—1937), բուլղարացի սլավոնագետ,
Ալեքսանդր Բալաբանով (1879—1955), բուլղարացի գրաքննադատ և թարգմանիչ,
Թոդոր Ալեքսանդրով (1881—1924), բոիլղարացի հեղափոխական,
Թոդոր Պավլով (1890—1977), բուլղարացի փիլիսոփա,
Վանչե Միխայլով (1896—1990), բուլղարացի հեղափոխական,
Կիրո Գլիգորով (1917), Մակեդոնիայի առաջին նախագահը (1991—1999),
Նիկոլա Կլյուսև (1927), Մակեդոնիայի առաջին վարչապետը (1992),
Միխայիլ (1912—1999) — Օխրիդի ու Մակեդոնիայի նախկին արքեպիսկոպոս,
Միխայլո Ապոստոլսկի (1906—1987), պարտիզանական ջոկատների հրամանատար,
Լյուբչո Գեորգիևսկի (1966), Մակեդոնիայի վարչապետ 1998-2002 թվականներին,
Լյուբչո Յորդանովսկի (1953), Ազատ դեմոկրատների կուսակցության նախագահ, Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ,
Սաշկո Կեդև (1962), մակեդոնացի քաղաքական գործիչ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Костенцев, Арсени. Спомени, София 1984, бел.3,Завоев, Петър. Град Щип, София 1943, с. 50-52
- ↑ Григорович, В. Очеркъ путешествія по Европейской Турціи, Москва, 1877
- ↑ Кынчов, Васил. Македония. Этнография и статистика, София 1900, с. 231(բուլղ.)
- ↑ Результаты переписи населения 2002 года (մակեդ.), (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շտիպ քաղաքի պաշտոնական կայքը
- Radio Štip
- Radio Čerenja Archived 2011-04-15 at the Wayback Machine.
|