Jump to content

Կնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կնին
խորվ.՝ Knin
Զինանշան
Պատկեր:Knin grb.gif

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքՇիբենիկ Կնին
Մակերես355 կմ², 6,5 կմ²
ԲԾՄ220 մ
Բնակչություն11 128 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ022
Փոստային ինդեքս23240
Փոստային դասիչ22300[1]
Պաշտոնական կայքknin.hr
Կնին (Խորվաթիա)##
Կնին (Խորվաթիա)

Կնին (խորվ.՝ Knin), քաղաք է Խորվաթիայում, գտնվում է երկրի կենտրոնական մասում։ Երկրորդ խոշոր քաղաքն է Շիբենիկից հետո Շիբենիկ Կնին շրջանում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 11128 մարդ։

Կնինը հինավուրց խորվաթական թագավորության խոշորագույն և ամենակարևոր քաղաքներից էր։ 1991-1995 թվականներին եղել է Սերբիայի Կրաինա ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաքը։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնինը գտնվում է Դինարյան բարձրավանդակի ստորոտում։ Դեպի հարավ 25 կմ հեռավորության վրա է գտնվում Դրնիշ քաղաքը, իսկ 50 կմ հեռավորության վրա՝ Շիբենիկ քաղաքը։ 70 կմ դեպի արևմուտք գտնվում է Զադար քաղաքը, իսկ 70 կմ դեպի հարավ-արևելք՝ Սին քաղաքը։ Հյուսիսից 35 կմ հեռավորության վրա է գտնվում Բոսնիա և Հերցեգովինա սահմանը։ Կնինի միջով հոսում է Կրկա գետը։

Կնին ամենակարևոր տրանսպորտային հաղորդակցության միջոցն է։ Գործում է նաև Զագրեբ - Կարլովաց - Գոսպիչ - Կնին - Սպլիտ և Բիխաչ - Կնին - Զադար երկաթուղիները։ Ավտոմոբիլային ճանապարհները տանում են դեպի Զադար, Սին, Շիբենիկ, ինչպես նաև Բոսնիա և երկրի հյուսիսից դեպի մայրաքաղաք։

Հին ժամանակներից

Կնին շրջանի տարածքը բնակեցված է եղել նախապատմական ժամանակներից ի վեր, Հռոմեկան կայսրություն ժամանակ այնտեղ կառուցվել է մի քանի բնակավայրեր, իսկ Հռոմեկան Բուրնում քաղաքը ժամանակակից Կնին քաղաքից 18 կմ հեռավորության վրա էր։ VII դարում այստեղ հաստատվել են սլավոնական ցեղերը։ Կնինը հինավուրց խորվաթական թագավորության խոշորագույն և ամենակարևոր քաղաքներից էր։ 1040 թվականին հիմնվեց մի թեմ, որը ձգվում էր Ադրիատիկ ծովից մինչև Դրավա։ Կնինի եպիսկոպոսը, որպես կանոն Խորվաթիայի եկեղեցական հիերարխիայի հիմնական գործիչն էր։ Այստեղ 1078 թվականին կառուցվել է մայր տաճար, որը հետագայում բազմիցս վերակառուցվել է։ Դմիտար Զվոնիմիրը Կնին դարձրել է իր նստավայրը, իսկ անկախ Խորվաթիայի վերջին թագավոր՝ Պետար Սվաչիչը Կնին դարձրել է երկրի մայրաքաղաքը։ 1097 թվականին Գվոզդ լեռան մոտ տեղի ունեցավ վճռական ճակատամարտ, որտեղ հունգարական զորքերի կողմից մեծ պարտություն կրեցին, ինչը հանգեցրեց Խորվաթիայի թագավորության անկմանը։ Կնինի ռազմական կարևոր դիրքորոշումը հանգեցրեց նրան, որ հին ժամանակներից այն կոչվում էր «Խորվաթիայի բանալի»։ Սպաս լեռան վրա դեռևս X դարում կառուցվել է ամրոց, որը հետագայում բազմիցս վերակառուցվել և ընդարձակվել է[2]։

XV-XX դար

1522 թվականին Կնին նվաճվեց թուրքերի կողմից, ինչը պատճառ դարձավ բնակչության զանգվածային արտագաղթին։ Պատերազմից հետո գրավված տարածքները աստիճանաբար կարգավորվում էին ինչպես թուրքերի այդպես էլ սերբերի կողմից և դա հանգեցրեց նրան, որ պատմական Խորվաթիայի բնակչության մեծամասնությունը կազմում էին սերբերը։ 1688 թվականին Կնին վերցրեց Վենետիկյան Հանրապետության զորքերը և 1708 թվականին կառուցվեց Ֆրանցիսկյան վանքը։ 1797 թվականին Կնին անցավ Հաբսբուրգների իշխանության տակ։ Ավստրիական իշխանության ընթացքում քաղաքն ուժեղացավ, Կնին ամրոցը ընդարձակվեց և վերակառուցվեց։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կնին դարձավ սերբերի, խորվաթների և սլովենիայի թագավորության, ավելի ուշ Հարավսլավիայի մաս։

Պատերազմը Հարավսլավիայում

Ամրոց

Քաղաքի պատմության մեջ մեկ այլ ողբեգրական շրջան սկսվեց 1991 թվականին։ Կնին հռչակվեց Սերբիայի Կրաինա մայրաքաղաքը և անկախություն հռչակեց Խորվաթիայի կողմից, որը իր հերթին բաժանվեց Հարավսլավիայից։ 1995 թվականի օգոստոսի 5-ին քաղաքը գրավվեց Խորվաթիայի բանակի կողմից «փոթորիկ» գործողության ժամանակ, որը ստիպեց սերբերին արտագաղթել երկրից[3][4]։ Ամեն տարի օգոստոսի 5-ը Խորվաթիայում նշվում է հաղթանակի օր։ Օգոստոսի 6-ին Խորվաթիայի առաջին նախագահ Ֆրանո Թուջմանը հայտարարեց Կնին քաղաքում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, իսկ Խորվաթիայի դրոշը բարձրացվեց Կնինի հին ամրոցում։ Ռազմական գործողությունների ընթացքում քաղաքը խիստ տուժել է, ավերվել են մեծ թվով շենքեր։ Ներկայումս քաղաքի վերականգնումը գրեթե ավարտվել է, թերև քաղաքի անմիջական շրջանում դեռևս գտնվում են անտարբեր գյուղեր և չզարգացած տարածքներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև պատերազմը սերբերը կազմում էին բնակչության 97%, խորվաթները 19%։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալներով, քաղաքում ապրում էին 15407 մարդ։ Խորվաթները կազմում էին Կնինի բնակչության 75.3%-ը, իսկ սերբերը՝ 23%: Կնինի բնակչությունը բաղկացած է խորվաթներից, ովքեր այստեղ ապրել են պատերազմից առաջ, ինչպես նաև Բոսնիայի սերբական և մուսուլմանական շրջաններում գտնվող խորվաթ փախստականներ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրկայի ջրվեժ
  • Սպաս լեռան վրա կառուցված բերդը։ Խորվաթիայի միջնադարյան պատմության մեջ կարևոր դեր խաղաց լեռան գագաթին ամրացված ամրոցը։ Ամրոցը կառուցվել է X դարում, բազմիցս վերակառուցվել է, ներկայիս ձևը ստացել է XVIII դարում։ Ամրոցի չափերը հասնում են 470 մինչև 110 մետրի։
  • Բուրունումայի ավերակները։ Հռոմի Բուրնում քաղաքը գտնվում է Կնինից ոչ հեռու։ Պահպանվել են ավերակների որոշ մասեր։
  • Ֆրանցիսկա վանք՝ Սուրբ Անտե։
  • Կրկայի գետը և ջրվեժը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. «Книн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Nastavak suđenja za masakr Srba u Gruborima» (սերբերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «Zlocin u Gruborima» (PDF) (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնին» հոդվածին։