Կլանյեց (Խորվաթիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կլանեց (Խորվաթիա)ից)
Jump to navigation Jump to search
Քաղաք
Կլանեց
խորվ.՝ Klanjec
Klanjec 03.jpg
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՂեկավարԺոլկո Կոլոր (2009—2013, HSLS)
Մակերես26 կմ²
ԲԾՄ203 մետր
Խոսվող լեզուներխորվաթերեն
Բնակչություն567 մարդ (2011)
Ագլոմերացիա2915
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ49290
Պաշտոնական կայքklanjec.hr
##Կլանյեց (Խորվաթիա) (Խորվաթիա)
Red pog.png

Կլանեց (խորվ.՝ Klanjec), քաղաք Խորվաթիայում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի, քաղաքում ապրում է 567 մարդ, մունիցիպալ շրջանում՝ 2915:

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլանեցի ֆրանցիսկյան վանքը

Ժելկո Կոլապը քաղաքապետ է ընտրվել 2009 թվականին։ Նրա լիազորությունները շարունակվել են մինչև 2013 թվականը։ 1993 թվականին Կլանեցը ըստ տեղական ինքնակառավարման նոր օրենքի ստացել է համայնքի կարգավիճակ, իսկ 1997 թվականին՝ քաղաքի կարգավիճակ։ 1993-1994 թվականներին համայնքի առաջին ղեկավարը եղել է Տոմիսլավ Ժիբրատը, իսկ տեղակալը՝ Նադելկո Բաբիչը, որը 1997 թվականին քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո դարձավ քաղաքապետ։

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լքված կայարանը

Կլանեցի երկաթուղային կայարանը վաղուց լքված է եղել։ Նախկինում այստեղով անցել է Զագրեբ-Ցելե գնացքը։ Կլանեցը ավանդաբար եղել է արհեստի քաղաք։ Երկաթուղային հաղորդակցության վերացումը, տրանսպորտային համակարգի հետամնացությունը, աշխատատեղերի բացակայությունը բացասաբար են ազդել միգրացիոն գործընթացների վրա։ Բնակչությունը, հատկապես երիտասարդությունը, տեղափոխվել է խոշոր քաղաքներ։ «Bestal» ընկերության բացումը քաղաքի տնտեսության միակ դրական տեղաշարժն էր սկսած 20-րդ դարի 90-ական թվականներից։

Հայտնի քաղաքացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուն Միխանովիչի հուշարձանը

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում հիմնվել են կանանց և տղամարդկանց ֆուտբոլային «Կլանեց» ակումբներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]