Կլանյեց (Խորվաթիա)
Քաղաք | ||
---|---|---|
Կլանեց | ||
խորվ.՝ Klanjec | ||
Երկիր | Խորվաթիա | |
Համայնք | Krapina-Zagorje? | |
Ղեկավար | Ժոլկո Կոլոր (2009—2013, HSLS) | |
Մակերես | 26 կմ² | |
ԲԾՄ | 203 մետր | |
Խոսվող լեզուներ | խորվաթերեն | |
Բնակչություն | 567 մարդ (2011) | |
Ագլոմերացիա | 2915 | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Փոստային դասիչ | 49290 | |
Պաշտոնական կայք | klanjec.hr | |
| ||
Կլանեց (խորվ.՝ Klanjec), քաղաք Խորվաթիայում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի, քաղաքում ապրում է 567 մարդ, մունիցիպալ շրջանում՝ 2915:
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժելկո Կոլապը քաղաքապետ է ընտրվել 2009 թվականին։ Նրա լիազորությունները շարունակվել են մինչև 2013 թվականը։ 1993 թվականին Կլանեցը ըստ տեղական ինքնակառավարման նոր օրենքի ստացել է համայնքի կարգավիճակ, իսկ 1997 թվականին՝ քաղաքի կարգավիճակ։ 1993-1994 թվականներին համայնքի առաջին ղեկավարը եղել է Տոմիսլավ Ժիբրատը, իսկ տեղակալը՝ Նադելկո Բաբիչը, որը 1997 թվականին քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո դարձավ քաղաքապետ։
Էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլանեցի երկաթուղային կայարանը վաղուց լքված է եղել։ Նախկինում այստեղով անցել է Զագրեբ-Ցելե գնացքը։ Կլանեցը ավանդաբար եղել է արհեստի քաղաք։ Երկաթուղային հաղորդակցության վերացումը, տրանսպորտային համակարգի հետամնացությունը, աշխատատեղերի բացակայությունը բացասաբար են ազդել միգրացիոն գործընթացների վրա։ Բնակչությունը, հատկապես երիտասարդությունը, տեղափոխվել է խոշոր քաղաքներ։ «Bestal» ընկերության բացումը քաղաքի տնտեսության միակ դրական տեղաշարժն էր սկսած 20-րդ դարի 90-ական թվականներից։
Հայտնի քաղաքացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտուն Ավգուստինիչ, քանդակագործ
- Իվան Բրոզ, լեզվաբան
- Չիրիլ իվևկովիչ, ճարտարապետ
- Ֆրանո Իվևկովիչ, լեզվաբան
- Օտոն Իվևկովիչ, նկարիչ
- Անտուն Միխանովիչ, Խորվաթիայի հիմնի հեղինակը
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում հիմնվել են կանանց և տղամարդկանց ֆուտբոլային «Կլանեց» ակումբներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Галерея Антуна Аугустинчича». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլանյեց (Խորվաթիա)» հոդվածին։ |
|