Պրելոգ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Պրելոգ | ||
| խորվ.՝ Prelog | ||
| 46°20′06″N 16°36′54″E / 46.33500°N 16.61500°E | ||
| Երկիր | ||
| Ժուպանություն | Մեդժիմուրսկայա | |
| Համայնք | Մեջիմուրսկա | |
| Քաղաքապետ | Դրագուտին Գլավինա | |
| Առաջին հիշատակում | 1264 | |
| Մակերես | 63,5 կմ², 24,8 կմ² | |
| ԲԾՄ | 150 մետր | |
| Բնակչություն | 4324 մարդ (2011) | |
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
| Հեռախոսային կոդ | (+385) 40 | |
| Փոստային դասիչ | 40323 | |
| Պաշտոնական կայք | prelog.hr | |
|
| ||
Պրելոգ (խորվ.՝ Prelog, հունգ.՝ Perlak), քաղաք Խորվաթիայում։ Բնակչությունը կազմում է 4324 մարդ (2011)[1]:
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրելոգը գտնվում է հյուսիսային տարածաշրջանում՝ Խորվաթիայի Դրավա և Մուրա գետերի միջակայքում։ 15 կմ հարավ-արևելք գտնվում է Չակովեց քաղաքը, 25 կմ արևելք՝ Վարաժդին քաղաքը։ 10 կմ հյուսիս-արևելք Հունգարիայի սահմանն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1264 թվականին։ 1334 թվականին կառուցվել է առաջին եկեղեցին։ 1671 թվականին Պյոտր Զրինսկին մեղադրվել է Հաբսբուրգների դեմ դավադրության մեջ և ենթարկվել մահապատժի, ինչն առաջացրել է քաղաքի ժամանակավոր անկման։ Սակայն 18-րդ դարում քաղաքը սկսել է կրկին աճել։ Այստեղ բացվել է մետաքսի արհեստանոց։ 1753 թվականին Պրելոգում կառուցվել է Սուրբ Հակոբոս տաճարը։
19-րդ դարում քաղաքը անկում է ապրել։ 1941-1945 թվականներին քաղաքը գրավվել է հունգարական բանակի կողմից, այնուհետև ընդգրկվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մեջ՝ կորցնելով քաղաքի կարգավիճակը։ 1991 թվականին անկախ մտել է անկախ Խորվաթիայի կազմը։ 1997 թվականին կրկին ստացել է քաղաքի կարգավիճակ և սկսել արագ զարգանալ։
Քաղաքի ժամանակակից տնտեսությունը հիմնված է արդյունաբերության վրա։ Վերջերս աճել է նաև զբոսաշրջության դերը։ Պրելոգի շրջապատը գրավում է մեծ թվով որսորդների և ձկնորսների ուշադրությունը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հակոբոս տաճար - կառուցվել է 1753 թվականին՝ բարոկկո ոճով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրելոգ» հոդվածին։ |
| ||||||
