Ռովին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ռովին
խորվ.՝ Rovinj
Դրոշ
Zastava Rovinja.svg

Town of Rovinj, Croatia (20063724820).jpg
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես77,89 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն14 234 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ052
Փոստային ինդեքս52210
Փոստային ինդեքսներ52210
Պաշտոնական կայքrovinj.hr
##Ռովին (Խորվաթիա)
Red pog.png
Ռովինի տեսքը վերևից
Քաղաքի հին տեսքը
Քաղաքի կենտրոնը

Ռովին [1][2] (խորվ.՝ Rovinj), քաղաք Խորվաթիայում, գտնվում է Իստրիա թերակղզու արևմտյան ափին, թերակղզում գտնվող ինը խոշոր քաղաքներից մեկը։ Ռովին ունեցել է մի քանի պատմական անուններ ՝ Ruigno, Ruvigno, Ruginio: Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 14 234 մարդ։

Ռովին քաղաքի կենտրոնում է տաճարը։ Քաղաքի կղզախումբը, որն ունի իր պատմական կենտրոնի ափամերձ գեղատեսիլ տեսարժան վայրերը, բաղկացած է 22 կղզիներից, որոնց թվում ամենամեծ և առավել գեղեցիկ են Անդրեյ և Եկատերինա կղզիները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի առաջին հիշատակումը վերագրում են III – VII դարերերին։ Հնագիտական պեղումների արդյունքում հայտնի է դարձել, որ քաղաքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե և երկաթե դարերից։

Քաղաքն ունի իր պատմության հետաքրքիր էջերը։ Տարբեր ժամանակներում քաղաքը եղել է Բյուզանդական կայսրության, Վենետիկի Հանրապետության, Ֆրանսիայի և Գերմանիայի տիրապետության տակ։ Սակայն երկար տարիներ քաղաքը ձգտում էր անկախության և սեփական ինքնավարության։ 1283 թվականին Ռովինը, Պորեչից, Նովիգրադից և Ումագից հետո դարձավ Վենետիկի մի մասը։ Այս ընտրությունը կատարելուց հետո քաղաքը ձեռք է բերել որոշակի սահմանափակումներով անկախություն։ Օրինակ, Վենետիկյան Հանրապետությունը վերապահում էր դատավոր նշանակելու իրավունքին, որը, իր իրավասության համաձայն, իրականացրել է բոլոր հոգևոր, քաղաքական, վարչական, առևտրային և այլ հարցեր։ Քաղաքացիների խորհուրդը թույլատրվել է միայն արտոնյալ ընտանիքներին, և խորհրդի կողմից ընտրված դատավորները բացառապես քաղաքացիական և քրեական գործեր են հարուցել Վենետիկի կողմից նշանակված դատավորի ղեկավարությամբ։

Քաղաքացիները սոցիալապես բաժանվեցին երկու դասի՝ արիստոկրատներ և պլեբեյներ ( ազատ բնակչության խավ)։ Կառավարությունը, ներառյալ խորհուրդը և ժողովը, ունեցել են համապատասխան ստորաբաժանումներ։ Անդամակցությունը խորհրդում հաղորդվում էր, ըստ ժառանգման։ Դատավորի և Պրետորի մանդատը սահմանափակվեց մեկ տարի, և 1306 թվականին Վենետիկի սենատը իր ժամկետը բարձրացրեց մինչև 16 ամիս։

Ժամանակի ընթացքում Ռովինում հայտնվում է ապրանքային բորսա, առևտրականներն ու նավաստիները համալրեցին ցուցակին բնորոշ քաղաքային մասնագիտությունները, որոնցից հիմնականները եղել են ձկնորսությունը և գյուղատնտեսությունը։ Նավագնացությունը քաղաքների միջև առաջացրեց մրցակցություն, որը 1379 թվականին հանգեցրեց Ռովին Ջենովայի նվաճմանը։ Որից երկու դար անց (1579 և 1599 թվականներին ) քաղաքը կրկին գրավվել է։ XV դարի վերջում ակտիվ բնակչության աճ սկսվեց Իստրրիայի ափին`թերակղզու կենտրոնական մասում փախստականների հաշվին, ինչպես նաև Բոսնիայից և Դալմաթից, Հունաստանից, Ալբանիայից և Հյուսիսային Իտալիայից։ 1595 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 2,800 մարդ, 1650 թվականին՝ 5000 մարդ, 1741 թվականին՝ 7966 մարդ , իսկ 1775 թվականին`13788 մարդ։

XVIII դարում քաղաքը դարձավ կարևոր նավահանգիստ և տեղացի նավանիստները հայտնի դարձանի իրենց հմտություններով և XV դարում թուրքերի դեմ քաջաբար պատերազմում։ 1819 թվականին քաղաքում կառուցվեց դպրոցական շենք, 1850 թվականին՝ առևտրի պալատ, 1852 թվականին՝ ցեմենտի գործարան, 1872 թվականին՝ ծխախոտի գործարան, 1888 թվականին՝ քաղաքային հիվանդանոց։ 1876 թվականին բացվում է երկաթուղային հաղորդակցություն այլ քաղաքների հետ, իսկ 1905 թվականին քաղաքը լուսավորված էր գազային լապտերներով։ 1906 թվականին ստեղծվում է քաղաքային հեռախոսակապը։ Ավստրո-Հունգարական միապետության անհետացման հետևանքով Ռովին ընկնում է Իտալիայի ազդեցության տակ, որը տևում է մինչև 1943 թվականի սեպտեմբերը։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը քաղաքը ղեկավարում էին գերմանացի զավթիչները։ Պատերազմի արդյունքում Իստրրիան դարձավ Հարավսլավիայի մի մասը։ 1990 թվականին սկսվեց ՀՍՀՖ-ի փլուզումը, որի արդյունքում 1991 թվականի հունիսի 25-ին Խորվաթիան հայտարարեց ինքնիշխան անկախ պետություն։ Քաղաքը, ինչպես Իստրիայի ողջ թերակղզում այդպես էլ Խորվաթիայում, շարունակում էր իր խաղաղ գոյությունը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջությունը բերում է քաղաքի եկամուտների մեծ մասը։ Քաղաքի տարածքում և նրա շրջակայքում են գտնվում բազմաթիվ հյուրանոցներ, առանձնատներ և այլն։ Բացի տուրիստական ծառայություններից բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ և սննդի արդյունաբերությամբ։ Քաղաքում նաև գործում է ծխախոտային գործարան։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռովին կապված է խոշոր տրանսպորտային ճանապարհներով ոչ միայն Խորվաթական քաղաքների այլ նաև Իտալիայի և Սլովենիայի քաղաքների հետ։ Ռովին կապված է ափամերձ Պորեչ, Պուլա և Ումագ քաղաքների ավտոմայրուղիների հետ, ինչպես նաև Ռիեկայի և Խորվաթիայի հետ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիմնական տեսարժան վայրերը կենտրոնացած են նրա հին մասում։ Քաղաքը հարուստ է բազմաբնույթ հուշարձաններով, որն աչքի են ընկնում զբոսաշրջիկների կողմից։ Ճարտարապետությունը հաջողությամբ համատեղում է գոթիկա, վերածնունդ, բարոկկո և նեոդասականության հետ։ Յոթ քաղաքների դարպասներից երեքը պահպանում են իրենց նախնական ձևը։

  • Սուրբ Եփեմիա եկեղեցի- Բարոկկոայի ոճով կառուցվել և վերականգնվել է 1725 և 1736 թվականներին, 62 մետրանոց զանգակատան շենքը համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Իր տեղում, մինչև X-րդ դարի սկիզբը, գտնվում էր Սուրբ Գեորգի եկեղեցին, որի արձանը մինչ օրս զարդարում է գլխավոր խորանը։ Տաճարի վերակառուցման աշխատանքները տևել են մինչև 950 թվականը։ 1651 թվականի դեկտեմբերի 3-ին սկսվեց տաճարի շինարարությունը, որը տևեց 26 տարի։ Ամեն տարի սեպտեմբերի 16-ին Ռովինում տեղի է ունենում ուխտագնացություն ի պատիվ Սուրբ Եփեմիանի։
  • Սուրբ Երրորդության մատուռը։
  • Մարիամ Աստվածածնի եկեղեցին- պատմական փաստաթղթերում հստակ չեն նշվում եկեղեցու կառուցման ամսաթիվը, սակայն հստակ հայտնի է, որ Carducci փողոցում գտնվող շենքը նվիրաբերվել է 1487 թվականին և վերականգնվել 1584 թվականին։ Վերականգնման ընթացքում տարածքը ընդարձակվել է, խորացնելով զոհասեղանի ետևում գտնվող տարածքը։ Պատերին պատված են ծովային տեսարաններով։
  • Քաղաքապետարան՝ գտնվում է նավահանգստի մոտ գտնվող կենտրոնական հրապարակում։
  • Կալիֆֆի պալատ- Վենետիկյան ոճով մի պալատ, որտեղ այժմ գտնվում է քաղաքի թանգարանը։
  • Դոկտոր Մարտինի հիվանդանոցը։ Հիվանդանոցը կառուցվել է 1888 թվականի մայիսի 22-ին իսկ XX դարի սկզբից շենքը վերակառուցվել է։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքի պատմության թանգարան- հիմնադրվել է 1954 թվականին մի խումբ տեղացի նկարիչների պալատում, որոնք XVII-XVIII-րդ դարերում պատկանում էին Կալիֆֆիի ընտանիքին։ Թանգարանում մշտապես ցուցադրվում են արվեստի գործեր։ Ավելի քան 50 տարվա գոյության ընթացքում թանգարանում պահպանվել են արվեստի մեծ գործեր։ Սակայն ցուցահանդեսների բացակայության պատճառով թանգարանի հավաքածուների մեծ մասը գտնվում է պահեստային սենյակներում։
  • Հատտերոտ ընտանիքի թանգարանը- թանգարանի վերականգնման համար ծախսվել է մեծ թվով գումար։ Թանգարանի այցելուներին հնարավորություն է տրվում ծանոթանալու մոտակա անտառի կենդանական աշխարհին։
  • Բատանա տուն- Թանգարանը ունի նվերների խանութ, որտեղ այցելուները կարող են ձեռք բերել նավերի, բացիկների, գրաֆիկական աշխատանքներ և խեցեգործարանների մեծ և փոքր օրինակներ `բատոնների տեսքով։
  • Ֆրանցիսկան վանք, գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան հատվածում։ Վանքը կառուցվել է XX դարի 70-ական թվականներին։ Զբոսաշրջիկներին գրավում է վանքի պատերին վենետիկյան վարպետների կողմից կատարված նկարազարդումները, որը զարդարում է վանքի ներքին պատերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման քաղաքում միջերկրածովյան միջին ջերմաստիճանն է` 4,8 °C-ից (հունվար) մինչև 22,3 °C (հուլիս) Է։ Միջին տարեկան ջերմաստիճանը 16 °C է։ Ադրիատիկ ծովի ջրի ջերմաստիճանը, հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի կեսը գերազանցում է 20 °C-ը, իսկ միջին տարեկան ջերմաստիճանը, 16.6 °C-ը։ Տեղումների տարեկան մակարդակը 940 մմ է, որի միջին տարեկան խոնավությունը կազմում է 72%։

Լուսավոր օրը մայիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը գերազանցում է 10 ժամը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словения, Хорватия, Сербия, Черногория, Босния и Герцеговина, Македония, Албания // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 70—71. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 305.