Դուգա Ռեսա
Արտաքին տեսք
| Քաղաք | ||
|---|---|---|
| Դուգա Ռեսա | ||
| խորվ.՝ Duga Resa | ||
| 45°26′50″N 15°29′45″E / 45.44722°N 15.49583°E | ||
| Երկիր | ||
| Ժուպանություն | Կարլովաց | |
| Համայնք | Կարլովաչկա | |
| Ղեկավար | Իվան Բարշիչ | |
| Առաջին հիշատակում | 1380 | |
| Մակերես | 60,9 կմ², 3,5 կմ² | |
| ԲԾՄ | 134 մ | |
| Բնակչություն | 6601 մարդ (2001) | |
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
| Փոստային դասիչ | 47250 | |
| Պաշտոնական կայք | dugaresa.hr | |
|
| ||
Դուգա Ռեսա (խորվ.՝ Duga Resa), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի արդյունքների բնակչությունը կազմում է 6601 մարդ։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուգա Ռեսան գտնվում է Կարլովաց քաղաքից 7 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Մրեժնիցա գետի վրա։ Քաղաքի միջով անցնում է ամենակարևոր ավտոմոբիլային ճանապարհներից մեկը։ Այստեղ է գտնվում Կարլովաց-Օգուլին-Դելնիցե Ռիեկա երկաթուղային կայարանը։ Քաղաքի խոշորագույն ձեռնարկությունը կարի ֆաբրիկան է, որը հիմնադրվել է 1884 թվականին։
Դուգա Ռեսա քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1830 թվականին։ Դուգա նշանակում է երկար, իսկ Ռեսա բառի ստուգաբանությունը մնում է վիճելի[1]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Պետրոս եկեղեցի - կառուցվել է 17-րդ դարում, հետագայում վերակառուցվել է։ Իր ներկայիս տեսքը ստացել է 1711 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History of the town of Duga Resa». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգա Ռեսա» հոդվածին։ |
| ||||||
