Դարուվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դարուվար
խորվ.՝ Daruvar
Daruvar fontana.jpg
Կոորդինատներ: 45°36′0″ հս․ լ. 17°13′0″ ավ. ե. / 45.60000° հս․. լ. 17.21667° ավ. ե. / 45.60000; 17.21667
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Ժուպանություն Բելովարսկո-Բիլոգորսկայա
Ղեկավար Դալիբոր Ռոխլիկ
Հիմնադրված է 1771 թ.
Այլ անվանումներ Տոպլիցե, Պոդբորե
Մակերես 64 կմ²
ԲԾՄ 161 մ
Բնակչություն 9815 մարդ (2001)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +385 043
Փոստային ինդեքսներ 43500
Ավտոմոբիլային կոդ DA
Պաշտոնական կայք daruvar.hr
##Դարուվար (Խորվաթիա)
Red pog.png

Դարուվար (խորվ.՝ Daruvar), քաղաք Խորվաթիայի հյուսիսային մասում: Մեծությամբ Բելովարսկո-Բիլոգորսկայա ժուպանության երկրորդ քաղաքն է՝ Բելովարից հետո: Բնակչությունը կազմում է 9 815 մարդ [1]:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

50 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Բելովար քաղաքը, 30 կմ դեպի արևմուտք՝ Գերեշնիցա քաղաքը, 50 կմ դեպի հյուսիս՝ Բիրովիտիցա քաղաքը, 20 կմ դեպի հարավ՝ Պակրաց քաղաքը, 45 կմ դեպի արևելք՝ Սլատինա քաղաքը, 50 կմ հարավ-արևմուտք՝ Կուտինա քաղաքը:

Քաղաքի միջով ընթանում է E 661 խճուղին՝ Բուդապեշտ - Բիրովիտիցա - Բանյա Լուկա ուղեգծով: Քաղաքում կա երկաթուղային կայարան: Դարուվարը առողջարանային քաղաք է, հայտնի է իր հանքային աղբյուրներով: Բուժման համար օգտագործվում է տաք հանքային ջուր (46 °C), ինչպես նաև բուժիչ ցեխ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարուվար բնակավայրը հայտնվել է մեր թվարկությունից առաջ: Կելտական ցեղերը բնակվում էին Դարուվար հովտի բուժիչ աղբյուրների մոտ:

7-րդ դարում տարածքում բնակվել են սլավոնները: Քաղաքը, ընդհուպ մինչև 18-րդ դարը, հայտնի է եղել Պոդբորե, Տոպլիցե,Դոբրոկուչե անուններով: 1543 թվականին քաղաքն արդեն գրավված էր թուրքերի կողմից: 1699 թվականին թուրքերը ավստրիական բանակի կողմից արտաքսվել են: 1771 թվականին Պոդբորեն և շրջապատը դարձել են Անտուան Հակովիչ իշխանի սեփականությունը:

1837 թվականին Դարուվարը ստացել է թագավորական քաղաքի կարգավիճակ: 20-րդ դարի 90-ական թվականներին Խորվաթիայի պատերազմի ժամանակ քաղաքի մոտակայքում մարտեր են ընթացել, որը քաղաքին պատճառել է էական վնասներ: Քաղաքը լքել է սերբ բնակչության մեծ մասը: Պատերազմի ավարտից հետո ավերված շինությունները վերականգնվել են:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնը

2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության 61 %-ը խորվաթներ են, 21 %-ը՝ չեխեր, 12 %-ը՝ սերբեր, շուրջ 1 %-ը՝ հունգարացիներ [2]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը կազմում են տուրիզմը, գինու արտադրությունը, սննդի արդյունաբերությունը: Քաղաքում կա մետաղամշակման գործարան և ապակե իրերի ֆաբրիկա:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանքային աղբյուրներ - գրավում են բազմաթիվ ամառային այցելուների:
  • Սուրբ Երրորդություն եկեղեցի - կառուցվել է 1764 թվականին:
  • Սերբիայի ուղղափառ եկեղեցի - 17-րդ դար
  • Յանկովիչ իշխանի ամրոց - կառուցվել է 1777 թվականին:

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распределение населения по полу и возрасту, по поселениям — Центральное бюро статистики Хорватии (անգլ.)
  2. Население по национальности, по городам и муниципалитетам — Центральное бюро статистики Хорватии (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]