Վալպովո
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վալպովո | |||
խորվ.՝ Valpovo | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Osijek-Baranja? | ||
Մակերես | 141,2 կմ², 40,1 կմ² | ||
ԲԾՄ | 91±1 մետր | ||
Բնակչություն | 9784 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 31550[2] | ||
Պաշտոնական կայք | valpovo.hr | ||
| |||
Վալպովո (խորվ.՝ Valpovo ), քաղաք Խորվաթիայում։ Բնակչությունը 7 406 մարդ (2011)[3]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալպովոն գտնվում է երկրի արևելքում՝ Դրավայի հովտում, գետից 5 կմ հեռավորության վրա։ Քաղաքի մոտ կա մի փոքրիկ գետակ՝ Կարաշիցան, որը Դրավայի վտակն է։
Վալպովո և Բելիշցե քաղաքները գործնականորեն հարակից են։ Վալպովոյից հյուսիս-արևմուտք 25 կմ հեռավորության վրա գտնվում է Դոնյի Միխոլյաց քաղաքը, հյուսիս-արևելքից 25 կմ հեռավորության վրա Բելի Մանաստիր քաղաքը, հարավ-արևմուտքից 35 կմ հեռավորության վրա Նաշինցե քաղաքը, հարավ-արևելքից 25 կմ հեռավորության վրա մայրաքաղաքը` Օսյեկը։
Վալպովոն գտնվում է Օսյեկ-Դոնյի Միխոլյաց մայրուղու վրա։ Մեկ այլ ճանապարհ էլ տանում է հարևան Բելիշցե։
Հռոմեական կայսրության ժամանակ քաղաքը գտնվում էր Յուվիլիում բնակավայրի տրամադրության տակ։ Վալպովոն բնակավայրի կարգավիճակ է ստացել 1332 թվականին, իսկ 1433 թվականին Վալպովոն ստացացել է քաղաքի կարգավիճակ։ XVI-XVII դարերում Վալպովոն պատկանում էր Օսմանյան կայսրությանը։ 1727 թվականին կառուցվել է Սուրբ Մարիա եկեղեցին, իսկ 1801 թվականին քաղաքի հիմնական տեսարժան վայրը Պրանդուի քաղաք-ամրոցն է։
Բնակչության հիմնական զբաղմունքներն են՝ գյուղատնտեսություն, սննդի և անտառային արդյունաբերություն։ Քաղաքի մոտակայքում կան նավթի և գազի փոքր հանքեր։ Քաղաքի շրջակայքում կան հանքային ջրերի աղբյուրներ, որոնք հարուստ են երկաթով։
Զբոսաշրջիկներին գրավում են քաղաքի տեսարժան վայրերը, ինչպես նաև շրջակա տարածքում հանգստի գոտիները, որսորդության և ձկնորսության հնարավորությունը։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլային ակումբ «Վալպովկա»
- Թենիսի կենտրոն
- Վոլեյբոլի ակումբ «Վալպովկա»
- Հանդբոլային ակումբ «Վալպովկա»
- Բասկետբոլային ակումբ
- Կարատեյի ակումբ
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրանդուի քաղաք-ամրոցն։ Սլավոնիայի ամենագեղեցիկ պալատներից մեկը։ Պալատի շուրջը այգի է։ Կառուցվել է 1801 թվականին։
- Սուրբ Մարիա եկեղեցին Կառուցվել է 1727 թվականին։
- Սուրբ Ռոկա եկեղեցին (1796)
- Մալթայի կամուրջը։ Հին կամուրջ գետի վրա։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի էջը(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալպովո» հոդվածին։ |
|