Տրոգիր
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տրոգիր | |||||
| |||||
![]() | |||||
Կոորդինատներ: 43°31′0″ հս․ լ. 16°15′0″ ավ. ե. / 43.51667° հս․. լ. 16.25000° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 35 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | 13 260 մարդ | ||||
Հեռախոսային կոդ | 021 | ||||
Փոստային ինդեքսներ | 21220 | ||||
Պաշտոնական կայք | trogir.hr | ||||
| |||||
Տրոգիր (խորվ.՝ Trogir, իտալ.՝ Traù, լատ.՝ Tragurium, հունարեն՝ Tragurion), քաղաք Խորվաթիայում, պատմական Դալմաթիա մարզում: Գտնվում է Ադրիատիկ ծովի կենտրոնական ափի հատվածում` Սպլիտ քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք: Բնակչությունը 2001 թվականի տվյալներով կազմել է 10.907 մարդ:
Քաղաքի պատմական կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Տրոգիրը ավտոբուսային երթուղով կապված է Սպլիտի հետ, միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցությամբ` խորվաթական խոշոր քաղաքների հետ: Քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Սպլիտ օդանավակայանը: Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է ոչ մեծ կղզում, որ նեղ ջրանցքով առանձնանում է մայրցամաքից, իսկ առավել մեծ ջրային տարածքով` Չիովո մեծ կղզուց: Բնակչության զգալի մասն ապրում է քաղաքի մայրցամաքային հատվածում: Զբոսաշրջությունն ապահովում է քաղաքի եկամտի կեսից ավելին: Բացի զբոսաշրջիկներին սպասարկելուց` բնակչությունը զբաղվում է նաև ձկնորսությամբ, զբոսանավերի ու նավերի կառուցմամբ, ինչպես նաև խաղողագործությամբ:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրոգիրը (Տրագուրիոն) հիմնադրվել է մ. թ. ա. 3-րդ դարում Վիս կղզու հույն գաղութարարների կողմից: Քաղաքը հետզհետե բարգավաճել է, սակայն հռոմեական շրջանում հայտնվել է մոտակայքում գտնվող և արագ զարգացող Սալոն (Սպլիտ) քաղաքի ստվերում: 7-րդ դարում դալմաթական ափին հաստատվում են սլավոնները. շուտով քաղաքը հայտնվում է խորվաթական թագավորների իշխանության տակ: 11-րդ դարում քաղաքում հաստատվել է եկեղեցական թեմ:
1123 թվականին քաղաքը գրավել ու հիմնահատակ ավերել են սարացինները: Սակայն քաղաքը շուտով վերականգնվել է` 13-րդ դարում հասնելով իր զարգացման գագաթնակետին:
1420 թվականին Դալմաթիայի ափամերձ քաղաքների զգալի մասի հետ Տրոգիրն անցել է Վենետիկի հանրապետությանը:
Վենետիկի հանրապետության անկումից հետո 1797 թվականին քաղաքը դառնում է Ավստրիայի մի մասը: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ քաղաքը բռնազավթում են իտալացիները: Պատերազմի ավարտից հետո Տրոգիրը դառնում է Հարավսլավիայի մասը, իսկ վերջինիս փլուզումից հետո 1990 թվականին դառնում է անկախ Խորվաթիայի մաս:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին քաղաք - Դալմաթիայի ափամերձ բազմաթիվ քաղաքների լավ պահպանված պատմական կենտրոնների մեջ անգամ Տրոգիրի պատմական կենտրոնն առանձնանում է պալատների, վանքերի, աշտարակների, հին շինությունների հազվագյուտ առատությամբ: Ռոմանական ճարտարապետությունն այստեղ հրաշալի համադրվում է վերածննդի և բարոկկոյի շինություններին, որոնք մնացել են Վենետիկի հանրապետության շրջանից: Հին քաղաքի փողոցները, որոնք հատվում են իրար հետ տարբեր անկյունների տակ, Տրոգիրը դարձնում են տարբեր խորվաթական ափի ցանկացած այլ քաղաքից:
- Սուրբ Լավրենտիոսի մայր տաճար (Լովրո) - հին քաղաքի ամենամեծ կառույցն է (13-16-րդ դարեր): Ունի բարձր զանգակատուն: Ներքին հարդարանքի գոհարն է համարվում մուտքի դուռը (1240), որ փորագրել է վարպետ Ռադովանը:
- Հյուսիսային դարպասներ (17-րդ դար) - քաղաքի կենտրոնական մուտքն է մայրցամաքի կողմից: Դարպասների կողքին քաղաքի հովանավոր սուրբ Իվան Ուրսինի արձանն է:
- Քաղաքային պարիսպներ (14-15-րդ դարեր) - քաղաքային ամրակուռ պարսպի մնացորդներ, որոնք տեսանելի են քաղաքի հյուսիսային և արևմտյան մասերից:
- Կամերլենգո - 15-րդ դարի ամրոց, որ գտնվում է հին քաղաքի արևմտյան ծայրամասում: Այնտեղից բացվում է հին քաղաքի հիասքանչ տեսարան:
- Իշխանական պալատ (13-րդ դար)
- Սուրբ Հովհաննես Մկրտչի ռոմանական տաճար (13-րդ դար)
- Դոմինիկյանների գոթական տաճար (14-րդ դար)
- Նեոգոթիկայի ոճով կառուցված Չիպիկո պալատ (15-րդ դար)
- Քաղաքապետարան (15-րդ դար)
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրոգիր կատեգորիայում։ |
|