Լուչերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լուչերա
Զինանշան
Lucera-Stemma.png

Façade of Lucera's Cathedral.jpg
Կոորդինատներ: 41°30′0″ հս․ լ. 15°20′0″ ավ. ե. / 41.50000° հս․. լ. 15.33333° ավ. ե. / 41.50000; 15.33333
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես339,79 կմ²
ԲԾՄ50±1 մետր
Բնակչություն33 447 մարդ (հունվարի 1, 2017)[1],
33 085 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0881
Փոստային ինդեքսներ71036
Ավտոմոբիլային կոդFG
Պաշտոնական կայքcomune.lucera.fg.it
##Լուչերա (Իտալիա)
Red pog.png

Լուչերա (իտալ.՝ Lucera, բառացի՝ «լուսափայլ»), իտալական Ֆոջա գավառի Ապուլիա մարզի ոչ մեծ, բայց պատմական կարևոր նշանակություն ունեցող քաղաք (մունիցիպալիտետ)։ Բնակչությունը կազմում է 34,7 հազար մարդ (2009)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Իտալիայի այլ նահանգների նման Լուչերան ևս բնորոշվում է թույլ տնտեսությամբ և ոչ բարենապաստ ժողովրդագրական իրադրությամբ։ Քաղաքում գործում են տեխնիկական դպրոց և կաթոլիկ եկեղեցի։ Պահպանվել են Ֆրիդրիխ II-ի կողմից կառուցված Ֆիորենտինո ամրոցի ավերակները։ Հենց այստեղ է իր կյանքին վերջ տվել միջնադարյան ամենահզոր ղեկավարներից մեկը։

Քաղաքն առաջացել է որպես հին հունական աքսորավայր: Մ.թ.ա. 314 թվականին մտել է ընդլայնված Հռոմեական կայսրության կազմի մեջ` Լյուցերիա Ապուլորում (Luceria Apulorum) անունով։

Քրիստոնեական ժամանակներում քաղաքի հովանավորը դարձել է լուչերյան Մարիամ Աստվածածինը, տոնակատարությունները տեղի են ունենում օգոստոսի 16-ին և նոյեմբերի 29-ին։

Մուսուլմանական Լուչերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում (1240-1300 թվականներին) Լուչերան հայտնի է դարձել նորմանների գրաված Սիցիլիայի էմիրությունից այստեղ մուսուլմանների մասսայական արտաքսմամբ։ Արդյունքում, այն վերածվեց մուսուլմանական մեծ քաղաքի (Luceria Saracaenorum)՝ շուրջ 30 հազար բնակչությամբ, ովքեր ապրում էին Շարիաթի օրենքներով։ Քրիստոնյաների հետ մշտական ընդհարումները վերջին հաշվով հանգեցրին 1300 թվականից հետո մուսուլմանական համայնքի ոչնչացմանը։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանչեսկո Անտոնինո Ֆասանի (1681-1742) - Կաթոլիկ սուրբ եկեղեցու վանական,

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ISTAT — 1926.
  • Popolazione Residente al 1° Gennaio 2018Istat.