Պազին
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| town in Croatia? | |||||
|---|---|---|---|---|---|
| Պազին | |||||
| խորվ.՝ Pazin | |||||
| |||||
| 45°14′21″N 13°56′19″E / 45.23917°N 13.93861°E | |||||
| Երկիր | |||||
| Ժուպանություն | Իստրիա | ||||
| Համայնք | Իստրիա | ||||
| Քաղաքապետ | Նևեն Ռիմանիչ | ||||
| Առաջին հիշատակում | 983 | ||||
| Մակերես | 139,1 կմ², 15,8 կմ² | ||||
| ԲԾՄ | 277 մետր | ||||
| Պաշտոնական լեզու | խորվաթերեն | ||||
| Բնակչություն | 4 986 մարդ (2001) | ||||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | +385 52 | ||||
| Փոստային դասիչ | 52000[1] | ||||
| Պաշտոնական կայք | pazin.hr | ||||
|
| |||||
Պազին (խորվ.՝ Pazin, իտալ.՝ Pisino, գերմ.՝ Mitterburg), քաղաք Խորվաթիայում, Իստրիա թերակղզու կենտրոնական մասում։ Բնակչությունը կազմում է 4986 մարդ (2001):
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պազինը խորվաթական Իստրիա նահանգի մայրաքաղաքն է, չնայած այն հանգամանքին, որ այդքան էլ թերակղզու ամենամեծ քաղաքը չէ։ Պազինի մայրաքաղաքային վիճակը բացատրվում է նրանով, որ այն թերակղզու խոշոր քաղաքն է և գտնվում է կենտրոնում՝ ծովի ափից զգալի հեռավորության վրա։
Պազինը գտնվում է Պուլա, Ռիեկա, Պորեչ ճանապարհների խաչմերուկում, որը տանում է դեպի թերակղզու լեռնային հատվածը։ Քաղաքը տրանսպորտային միջոցներով կապված է Պուլայի և իստրիական այլ քաղաքների հետ, ինչպես նաև Րիեկայի և նրա միջոցով Խորվաթիայի մյուս քաղաքների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 983 թվականին, որպես Հզոր ամրոց, որն ապահովում է կենտրոնական Իստրիայի ռազմավարական վերահսկողությունը, այստեղ կառուցվել էր դեռևս 10-րդ դարում և այդ ժամանակից ի վեր բազմիցս վերակառուցվել է։ 1374 թվականին Պազինը անցել է Հաբսբուրգների իշխանության տակ։ Քաղաքի զարգացումը հիմնականում ընթանում էր ամրոցի շուրջը։ 1920 թվականին քաղաքն ամբողջ Խորվաթիայի հետ միասին ընդգրկվեց Իտալիայի կազմի մեջ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցավ Հարավսլավիային։ 1991 թվականից անկախ Խորվաթիայի կազմում էր։
Տեսարժան վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամրոցը (Kaštel), կառուցվել է 10-րդ դարում, ամբողջությամբ վերակառուցվել է 15-16-րդ դարերում։ Մասամբ ապամոնտաժվել է 19-րդ դարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերածվել է թանգարանի։
- Սուրբ Նիկոլայ եկեղեցի, գոթական եկեղեցի, որը կառուցվել է 1443 թվականին։
- Ֆրանցիսկյան եկեղեցի ՝ 15-րդ դար։ Վերջինիս եկեղեցում գտնվում է միջնադարյան նկարների, քանդակների թանգարան, ինչպես նաև մանուսկրիպտների գլագոլիցան
- Պազինի քարանձավ (Pazinska jama), գտնվում է քաղաքի շարքում։ Բացվել է 1896 թվականին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պազին» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
