Վրսար
Քաղաք | |||
---|---|---|---|
Վրսար | |||
խորվ.՝ Vrsar | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ժուպանություն | Իստրիա | ||
Մակերես | 14,912778 կմ² | ||
ԲԾՄ | 23 մ | ||
Բնակչություն | 1871 մարդ (2001) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային ինդեքսներ | 52450 | ||
Ավտոմոբիլային կոդ | PU | ||
Պաշտոնական կայք | vrsar.hr | ||
| |||
Վրսալ (խորվ.՝ Vrsar, իտալ.՝ Orsera), քաղաք Խորվաթիայում: Բնակչությունը ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 1871 մարդ:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրսարը գտնվում է Պորեչից 10 կմ դեպի հարավ:
Հասնելով Վրսար` ցանակացած ավտոբուսով կարելի է հասնել Պորեչ: Մոտակա օդանավակայանը գտնվում է Պուլա քաղաքում:
Քաղաքի շրջապատը գեղատեսիլ է: Գծի երկայնքով տեղակայված են բազմաթիվ բարեր, սրճարաններ և հյուրանոցներ: Կավերսադա հյուրանոցը գտնվում է քաղաքից 1.5 կմ հեռավարության վրա և արդեն մի քանի տասնամյակ է միջազգային զբոսաշրջության կենտրոններից է:
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անունը միջնադարյան փաստաթղթերում կարելի է հանդիպել տարբեր տարբերակներով (Ursaria, Ursarium, Vrsarium, Orsaria): Ամենայն հավանականությամբ այն ծագում է լատ.՝ ursus «արջ» բառից: Իտալական Orsera անվանումը առաջացել է լատ.՝ Ursaria բառից, սակայն Պիերո Կոպպոն 16-րդ դարում սխալմամբ այն կապել է Օրսինի բառի հետ: Կա քաղաքի անվան մեկ այլ տարբերակ, համաձայն որի քաղաքը անվանվել է Urso արքեպիսկոպոսի պատվին [1]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրսարի բնակչության էթնիկ կազմը դարեդար փոխվել է: Ժամանակակից պատմությունը կարելի է վերագրել որպես իտալացիների զանգվածային մեկնում, որը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հենց այդ ժամանակ գյուղի բնակիչները վերաբնակվել են Բրաչ կղզում:
Տեսարժան վայրեր[2][խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքային նավահանգիստ
- Հռոմեական պահեստներ և գերեզմանատուն
- Սուրբ Գեորգի եկեղեցի
- Սուրբ Ֆոսկի եկեղեցի
- Սուրբ Մարիամ Աստվածածնի բազիլիկա XII դար
- Հին քրիստոնեական եկեղեցի
- Սուրբ Մարտին ծխական եկեղեցի
- Անմարդաբնակ դղյակ
- Քաղաքային դարպասներ
- Փոքր քաղաքային դարպասներ
- Սուրբ Անտոնիա եկեղեցի
Օգոստոսին Վրսար քաղաքում անցկացվում է Քանդակների միջազգային օր:
Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրսարի շուրջ գտնվում է փոքր կղզիների գեղատեսիլ արշիպելագը:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրսարի կլիման միջերկրածովյան է՝ մեղմ ձմեռներով և տաք ամառներով: Ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է +12 °C, ձմռանը՝ +24 °C:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենետիկում շատ տներ կառուցված են Վրսարի քարերով: Խորվաթական շատ տաճարներ, պալատներ և տներ կառուցված են տեղական սպիտակ քարերով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վրսար քաղաքի պաշտոնական կայք
- Քանդակների այգի Վրսար քաղաքում
- Վրսար քաղաքի տարեկան ջերմաստիճանի գրաֆիկը
|