Jump to content

Բրաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրաչ
Տեսակկղզի
Երկիր Խորվաթիա
Վարչատարածքային միավորՍպլիտսկո Դալմատինսկա
ՎայրԱդրիատիկ ծով
Մասն էDalmatian Archipelago?
Մակերես396 կմ²
Ամենաբարձր կետըVidova gora?
Բնակչություն14 434 մարդ (2011)[1]
Քարտեզ
Քարտեզ

Բրաչ (խորվ.՝ Brač, իտալ.՝ Brazza, լատին․՝ Brattia), կղզի Ադրիատիկ ծովում՝ Խորվաթիայից դեպի հարավ։ Գտնվում է Խորվաթիայի պատմական Դալմաթիա շրջանի մոտ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրաչ կղզու քարտեզը

Կղզու տարածքը կազմում է 394,57 կմ²։ Երկարությունը կազմում է 40 կմ, իսկ լայնությունը՝ 12 կմ։ Ափագծի երկարությունը կազմում է 175,1 կմ[2]։ Բրաաչ կղզին իր մեծությամբ երրորդն է Խորվաթական Ադրիատիկայում՝ Կրկից և Կորչուլայից հետո։ Բրաչում է գտնվում խորվաթական կղզիների ամենաբարձր կետը՝ Վիդովա լեռը, որի բարձրությունը կազմում է 780 մետր։

2001 թվականի տվյալներով՝ կղզու բնակչությունը կազմում է 14 031 մարդ։ Ամենամեծ քաղաքը Սուպետերն է, որի բնակչությունը կազմում է 3889 մարդ։ Կղզու տարածքում են գտնվում նաև Պուչիշչե, Բոլ, Սուտիվան, Սումարտին, Սելցա բնակավայրերը։ Սուպետարի դիմաց՝ մայրցամաքում է գտնվում Սպլիտ քաղաքը։

Բրաչը հարևան կղզիներից անջատված է մի շարք նեղուցներով՝ Խվարյան նեղուցը, Սպլիտի նեղուցը, Բրաչի ջրանցքը և այլն։ Մայրցամաքային ափից կղզի կարելի է հասնել զբոսանավերով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարի արտադրամաս Բրաչում

Բրաչ կղզին հայտնի է միջերկրածովյան կլիմայով, ավազե և քարե լողափերով, եղևնու անտառներով և գեղեցիկ տեսարաններով, ինչը դարձնում է կղզին Եվրոպայի ամենապահանջված հանգստավայրերից մեկը։ Բրաչը հայտնի է նաև իր քարե հանքավայրերով։ Բրաչի քարերը շատ հայտնի են ամբողջ աշխարհում։ Դրանցով են կառուցվել Դիոկղետիանոսի պալատ Սպլիտում և Սպիտակ տունը Վաշինգտոնում։ Խորվաթիայում տները հիմնականում կառուցում են Բրաչի քարերից։ Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է տուրիստական սպասարկմամբ, ձկնաբուծությամբ, խաղողագործությամբ, ձիթարտադրությամ, քարագործությամբ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե հրվանդանը
  • Սուպետար — Բրաչի խոշորագույն քաղաքը։ Քաղաքի մոտ է գտնվում Շկրիպ գյուղը իր հին տներով։
  • Բոլ — հայտնի հանգստավայր, որը գտնվում է Բրաչ կղզում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.dzs.hr/Hrv_Eng/publication/2011/SI-1441.pdf
  2. «Центральное бюро статистики Хорватии» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-03-04-ին. Վերցված է 2016-11-10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաչ» հոդվածին։