Պագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Պագ
hr/Pag

Երկիր Խորվաթիա
Մակերես 284,56 կմ2
Երկարությունը 269.2 կմ
Լայնությունը 2-ից 10 կմ կմ
Բնակչություն (2001) 8398 մարդ

Պագ (խորվ.՝ Pag, իտալ.՝ Pago), կղզի Խորվաթիայում, որը պատկանում է Ադրիատիկ ծովի ավազանին: Գտնվում է Դալմաթիայի կենտրոնում:


Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պագ կղզու քարտեզը

Կղզու մակերեսը կազմում է 284.56 կմ², ջրափնյա գծի երկարությունը 269.2 կմ [1]: Պագի երկարությունը մոտ 60 կմ է, իսկ լայնությունը տատանվում է 2-ից 10 կմ խորության վրա: Դալմաթիայի շատ կղզիների նման Պագ կղզին նույնպես ձգվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք: Զբաղեցնում է հինգերորդ տեղը Խորվաթիայի կղզիների շարքում: 2001 թվականին կղզու բնակչությունը կազմել է 8398 մարդ, այդ ցուցանիշով զբաղեցնում է վեցերորդ տեղը Խորվաթիայի կղզիների շարքում: Կղզում կա միայն երկու քաղաք` Նովալյա, որի բնակչությունը կազմում է 2078 մարդ և Պագը` 2701 մարդ: Կղզու մնացած բնակիչները ապրում են բազմաթիվ գյուղերում: Հարավային մասը անջատված է կղզուց և այդ վայրում կառուցվել է կամուրջ: Պագը Խորվաթիայի միակ կղզին է, որը վարչականորեն բաժանված է երկու կոմսության: Կղզու հյուսիսային մասը պատկանում է Լիցկո-Սենսկո կոմսությանը, իսկ հարավայինը` Զադարսկոին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պագ անունը նշվել է առաջին անգամ X-րդ դարում: 976 թվականին Բյուզանդական կայսր Ստեփան Ջերժիսլավը նվաճել է կղզին: 1244 թվականին Խորվաթիա-Հունգարիայի թագավոր Բելի IV-ը քաղաքին տվել է Պագ ազատ թագավորական քաղաքի կարգավիճակը: XIV-րդ դարում Զադարի և Վենետիկի միջև պատերազմում կղզին շատ տուժել է: 1403 թվականին կղզին վաճառվել է Վենետիկցի թագավոր Լադիսլավին, ում Վենետիկի հանրապետությունը պատկանում էր մինչև XVIII դարի վերջը: XV-րդ դարում, հաշվի առնելով թուրքական աճող սպառնալիքը քաղաքի բնակիչները որոշել են նոր քաղաք կառուցել հին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքի կառուցումը անցել է հայտնի ճարտարապետ և քանդակագործ Յուրա Դալմատինացիայի նախագծով:

1918-1921 թվականներին կղզին զավթել են իտալացիները, առաջին համաշխարհային պատերազմից հետո այն դարձել է Հարավսլավիայի մի մասը:

1941 թվականի հունիս-օգոստոսին կղզում գործել է մահվան ճամբար, որի միջով անցել են շուրջ 16 հազար բանտարկյալներ։ 1944 թվականի նոյեմբերի 1-ին գերմանացի որսորդները երկու նավով՝ Ուժ-202 և Ուժ-209 պայքար սկսեցին բրիտանական Ուիտլենդ և Եյվոն Վեյլ նավերի դեմ: Երկու գերմանական նավերն էլ ճիշտ ժամանականին կարողացան հաղթել հարավսլավական պարտիզաններին:

1991 թվականին քաղաքացիական պատերազմների ժամանակ, երբ հռչակվեց Խորվաթիայի անկախությունը, Պագը միակ կղզին էր, որն իրար էր կապում հյուսիս-հարավ ճանապարհները և շրջանցելով սերբական ափերը` կարողանում էր բեռներ մատակարարել:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղի արտադրության տարաները

Ինչպես Դալմաթիայի և մյուս կղզիների բնակչությունը այստեղ նույնպես զբաղվում են տուրիստական ծառայությամբ, ձկնորսությամբ և գյուղատնտեսությամբ: Պագ կղզու բնակիչները զբաղվում են նաև հատուկ ոլորտի արտադրությամբ, ինչպիսին են ՝ պանրի, աղի և ժանյակի արտադրությունը: Գյուղատնտեսության գլխավոր ուղղությունը ոչ թե խաղողագործությունն է, այլ ոչխարների բուծումը: Ոչխարաբուծությունը կղզում հնագույն մեթոդ է: Այժմ կղզում ապրում է մոտ 40.000 ոչխար:

Կղզում գլխավորը աղի արտադրությունն է: Տարեկան արդյունահանվում է 33.000 տոննա աղ, այսինքն արդյունահանվում է այնքան աղ, որքան կազմում է Խորվաթիայի 2/3 մասը:

Պանրի և ժանյակի արտադրությունը կղզուն նույնպես բերում են տարեկան զգալի եկամուտներ:

Կղզի այցելող զբոսաշրջիկների թիվը, չնայած թվով զիջում է Բրաչե կամ Խվարե կղզուն, բայց վերջին տարիներին զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է:

Դեպի հյուսիս-արևելք Պագ քաղաքի մոտ 2004 թվականին կառուցվել է առաջին հողմային էլեկտրակայանը, որը տալիս էր 5.95 Մվտ հզորությամբ էներգիա: Կայանը իր մեջ ներառում է յոթ քամու տուրբիններ «Vestas V52» [2]: Բնակիչների համար կղզին երբեմն դառնում է մահվան պատճառ[3]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին հյուսիսում կապված է երեք կիլոմետր երկարությամբ Պրինզա-Ժիգլեն և հարավ-արևմուտքում ավտոմոբիլային կամրջով: Այստեղ կա բավականին զարգացած ավտոմոբիլային ճանապարհների համակարգ: Վճարովի ավտոմայրուղիները բացակայում են, երկաթուղիների և ավիացիոն տերմինալների կարիք չկա:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պագ - գեղեցիկ քաղաք, որը ներկայացնում միջնադարյան քաղաքաշինական պլանավորման նմուշ: Այստեղ կա իշխանների և անավարտ եպիսկոպոսի պալատ, որը կառուցվել է քաղաքի մեջ: XVI դարում Յուրա Դալմատացիայի նախագծով կառուցվել է Սուրբ Մարգարիտա տաճարը:
  • Նովալյա - հին, փոքր քաղաք, որը նույնպես համարվում է Խորվաթիայի տեսարժան վայրերից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]