Jump to content

Ոչխարաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչխարների հոտն արածելիս
Ոչխարներ Արգենտինայի Պատագոնիա քաղաքում

Ոչխարաբուծություն, անասնաբուծության ճյուղ, զբաղվում է ոչխարների բուծմամբ՝ բուրդ, միս, կաթ, ոչխարենի, գառնենի, ճարպ ստանալու համար։ Ժողտնտեսության համար առավել կարևոր նշանակություն ունի բուրդը, որը իր տեխնիկական արժեքավոր հատկանիշներով (ամրություն, առաձգականություն, ոլորվածություն, մանվածություն և այլն) գործվածքների, տրիկոտաժի, մահուդի, գորգի, թաղիքի և այլնի արտադրության լավագույն հումք է։ Ոչխարենուց (մորթուց) պատրաստում են մուշտակ և մորթեղեն, գառնենուց (նորածին գառների մորթուց) վերարկու, գլխարկ, օձիք և այլն։ Միսը բարձրորակ սննդամթերք է, իսկ կաթի վերամշակումից ստանում են պանիր և այլ կաթնամթերքներ։ Ըստ ստացվող հիմնական արտադրանքի ոչխարաբուծությունը ստորաբաժանվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ, կոպտաբուրդ ուղղությունների։ Վերջին ուղղությունն իր հերթին բաժանվում է մուշտակատու, մորթատու, մսաճարպատու, մսաբրդակաթնատու տիպերի։ Ոչխարաբուծությամբ մարդն սկսել է զբաղվել վաղ ժամանակներից։ Դեռևս մ․ թ․ 1, 5 հազար տարի առաջ Միջին Ասիայի տարբեր շրջաններում բուծվել են կոպտաբուրդ ոչխարներ (հիմնականում կարակուլյան ցեղի նախահայրերը)։ Մ․ թ․ 800-900 տարի առաջ Փոքր Ասիայի երկրներում հայտնի են եղել նրբագեղմ ոչխարներ (ժամանակակից նրբագեղմների նախահայրերը)։ Մինչև

18-րդ դարի սկիզբը նրբագեղմ ոչխարաբուծությունը կենտրոնացված էր Իսպանիայում, իսկ հետագայում այն լայնորեն տարածվել է այլ երկրներ։ Կիսանրբագեղմ ոչխարաբուծությունը նույնպես ծագել է Միջին Ասիայում։ 18-19-րդ դարերում Անգլիայում բուծվել է բարձրամթերատու և վաղահաս կիսանրբագեղմ 80 ցեղ։ Ավելի ուշ վաղահաս կիսանրբագեղմ ոչխարներ սկսեցին ստանալ նաև Հարավային Ամերիկայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլն։ Ռուսաստանում նրբայում, նրբագեղմը՝ Ֆրանսիայում, Ռումինիայում, Հունգարիայում և այլն։ Չինաստանում և Մոնղոլիայում բուծվում են հիմնականում կոպտաբուրդ ոչխարի ցեղեր, Աֆղանստանում և Հարավային Աֆրիկայի երկրներում զարգացած է կարակուլաբուծությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • А. А. Рухкян, Овцеводство Армянской ССР и пути его качественного улучшения, Е․, 1948;
  • Նույնի, Армянская полутонкорунная жирнохвостая овца, Е․, 1960;
  • М․ С․ Мелконян, Пути повышения экономической эффективности овцеводства, Е․, 1981․