Անասնաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին եգիպտական պատկեր

Անասնաբուծություն, գյուղատնտեսական գիտություն և բնագավառ, որը զբաղվում է գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝ անասնաբուծական մթերքների արտադրության համար։ Անասնաբուծության մեջ են մտնում նաև գյուղատնտեսական կենդանիների աճեցումը և բազմացումը։

Իրենց նշանակությամբ հատկապես աչքի են ընկնում կաթնատու և մսատու տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը։ Անասնաբուծական մթերքների արտադրության մեջ այդ ճյուղերի բաժինը կամում է ավելի քան 90%։ Անասնաբուծության զարգացումով մեծ մասամբ որոշվում է բնակչության սննդի լիարժեքությունը՝ կենդանական սպիտակուցի սպառման գործում։ Անասնաբուծական ծագում ունեցող բոլոր մթերքները (միս, կաթ, յուղ, ձու և այլն) աչքի են ընկնում բարձր կալորիականությամբ և սննդային արժեքով։

Անասնաբուծությունն անհրաժեշտ հումք է մատակարարում նաև վերամշակող արդյունաբերությանը՝ սննդի, տեքստիլ, կաշվի և մի քանի այլ ճյուղերի։ Կարող է կարևոր նշանակություն ունենալ տվյալ երկրի արտադրողական ուժերի զարգացման գործում։

Ծագումը[խմբագրել]

Անասնաբուծությունն ունի հազարավոր տարիների պատմություն։ Այն որպես այդպիսին առաջացել է մարդու կողմից կենդանիների ընտելացումից հետո։

Կապը բուսաբուծության հետ[խմբագրել]

Շվեյցարական գորշ տեսակի կովը Շվեյցարական Ալպերում

Անասնաբուծության բոլոր ճյուղերի բնորոշ առանձնահատկությունը բուսաբուծության հետ ունեցած սերտ կապն է։ Անասնաբուծությունը օգտագործում է կերային կուլտուրաները, մարգագետինների և արուտավայրերի բուսականությունը, ինչպես նաև դաշտավարությունից առաջացած մնացուկները, որոնք վերածում է սննդամթերքների և անհրաժեշտ հումքի։ Անասնաբուծութությունն իր հերթին բուսաբուծության ճյուղերի համար մատակարարում է օրգանական պարարտանյութ՝ գոմաղբ։ Գոմաղբի ձևով դաշտ է տեղափոխվում կենդանիներին կերցրած օրգանական նյութերի ընդհանուր քանակի մոտ 40%-ը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Օգտագործված աղբյուներ

  1. «Անասնաբուծություն», Երևան, «Լույս» հրատարակչություն, 1983

Ծանոթագրություններ և նշումներ