Մլետ
Մլետ
խորվ.՝ Mljet | ||
Երկիր | ![]() | |
Ջրատարածություն | Ադրիատիկ ծով | |
Մակերես | 100,41 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 513 մ | |
Բնակչություն (2001) | 1111 մարդ | |
Բնակչության խտությունը | 11,065 մարդ/կմ2 | |
Մլետ (խորվ.՝ Mljet, իտալ.՝ Meleda, լատ.՝ Melita), կղզի Խորվաթիայի հարավային մասում: Կղզին շատ անգամ անցել է ձեռքից ձեռք: 1345 - 1808 թվականներին Մլետը պատկանել է Դուբրովնիցկի Հանրապետությանը:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու մակերեսը 100,41 կմ² է, երկարությունը՝ մոտ 37 կմ, լայնությունը՝ 3 կմ: Ջրափնյա գծի երկարությունը կազմում է 131,3 կմ[1]: Մլետը Ադրիատիկ ծովի հարավային և արևելյան մասի մեծ կղզիներից է: Այն Խորվաթիայի առավել անտառապատ կղզիներից է (72 %-ը անտառածածկ է):
Կղզու բնակչությունը կազմում է 1111 մարդ (2001), որի 99 %-ը խորվաթներ են: Կղզում մեծ քաղաքներ չկան: Մլետի արևմտյան մասում գտնվում է Ազգային պարկ, իսկ արևելյան մասը հայտնի է գեղատեսիլ ծովախորշերով: Կղզու շրջակայքում ճանապարհ է կառուցվել: Մլետը ընկած է Պլեշաց թերակղզուց հարավ: Կղզի են գնում Դուբրովնիկ և Տրեսնետո կանոնավոր և զբոսաշրջային չվերթները:
Ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու արևմտյան մասը զբաղեցնում է «Մլետ» Ազգային պարկը, որը հիմնադրվել է 1960 թվականի նոյեմբերի 12-ին: Ազգային պարկի հիմնական տեսարժան վայրերը երկու աղի լճերն են՝ Մեծ լիճ (Veliko, մակերեսը 45 հա է, խորությունը՝ 46 մ), Փոքր լիճ (Malo, մակերեսը 24 հա է, խորությունը՝ 29 մ): Մեծ լիճը գտնվում է Սուրբ Մարիամ կղզում:
Կղզու բուսական և կենդանական աշխարհը եզակի է: Դարեր շարունակ կղզում առանձնացվել են երկու էկոլոգիական աղետի գոտի: Առաջին ալիքը կապված է նրանով, որ 12-րդ դարում միաբանները Մեծ լիճը միացրել են ծովի հետ, որը հանգեցրել է քաղցրահամ ջրի աղիացմանը: Երկրորդ ալիքը առաջացրել են մանգուստները, որոնց միջնադարում ձեռք են բերել կղզու պաշտպանության համար: Դրա պատճառով կրճատվել է օձերի, վայրի թռչունների գլխաքանակը: Հիմա կղզու էկոհամակարգը վերականգնել է հավասարակշռությունը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մլետ կղզի (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մլետ կատեգորիայում։ |
|