Կորնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կորնատ
խորվ.՝ Kornat

Կորնատ կղզու տեսարանը հյուսիս-արևմուտքից
43°48′10″ հվ. լ. 164°40′00″ ամ. ե. / 43.802778° հվ. լ. 164.666667° ամ. ե. / -43.802778; -164.666667Կոորդինատներ: 43°48′10″ հվ. լ. 164°40′00″ ամ. ե. / 43.802778° հվ. լ. 164.666667° ամ. ե. / -43.802778; -164.666667
Երկիր Խորվաթիա
Ջրատարածություն Ադրիատիկ ծով
Մակերես 32,44 կմ2
Երկարությունը 25,2 կմ
Լայնությունը 2,5 կմ
Ամենաբարձր կետը 237 մ
Բնակչություն (2007) 7 մարդ
Բնակչության խտությունը 0,216 մարդ/կմ2

##Կորնատ (Խորվաթիա)
Red pog.svg

Կորնատ (խորվ.՝ Kornat), կղզի Ադրիատիկ ծովի խորվաթական մասում, կենտրոնական Դալմաթիայում:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորնատ կղզու քարտեզը

Կղզու մակերեսը՝ 32,44 կմ² է[1], ջրափնյա գծի երկարությունը՝ 68,79 կմ: Սա ամենախոշոր կղզին է Կորնատի արշիպելագում և մակերեսով 16-րդն Խորվաթիայի բոլոր կղզիների մեջ: Կղզին ձգված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, նրա երկարությունը 25,2 կմ է, լայնությունը՝ 2,5 կմ:

Կղզին մտնում է Կորնատիի ազգային պարկի մեջ, որը բաղկացած է 89 կղզիներից:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2001 թվականի մարդահամարի տվյալների, Կորնատում բնակվում էր 7 մարդ, սակայն մշտական բնակչությունը բացակայում է:

Հրդեհ կղզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ վաղ անցյալում կղզին, շնորհիվ կորնատյան ողբեգությանության (խորվ.՝ Kornatska tragedija), ստացել է տխուր համբավ, երբ մի խումբ հրշեջներ, ովքեր մնացել էին լքված կղզում 2007 թվականի հրդեհի ժամանակ, հայտնվեցին հրե օղակի մեջ. տասներեք հրշեջներից զոհվել է տասներկուսը (վեցը տեղում մահացել են, յոթը՝ հիվանդանոցում)[2]: Սա Խորվաթիայի հրդեհային պատմության մեջ անձնակազմի ամենամեծ կորուստ է եղել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]