Կոռնաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոռնաթ
Kornati.jpg
Տեսակկղզի
ՄայրցամաքԵվրոպա
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
ՎարչատարածքMurter-Kornati?
Երկարություն24,8 կմ
Լայնություն2,4 կմ
ԲԾՄ237 մետր[1]
Մակերես32,44 կմ²
Մասն էԿոռնաթի և National Park Kornati?
Ջրլիցի ափինԱդրիատիկ ծով
Քարտեզ
Քարտեզ

Կորնատ (խորվ.՝ Kornat), կղզի Ադրիատիկ ծովի խորվաթական մասում, կենտրոնական Դալմաթիայում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորնատ կղզու քարտեզը

Կղզու մակերեսը՝ 32,44 կմ² է[2], ջրափնյա գծի երկարությունը՝ 68,79 կմ։ Սա ամենախոշոր կղզին է Կոռնաթի կղզեխմբում և մակերեսով 16-րդն Խորվաթիայի բոլոր կղզիների մեջ։ Կղզին ձգված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, նրա երկարությունը 25,2 կմ է, լայնությունը՝ 2,5 կմ։

Կղզին մտնում է Կորնատիի ազգային պարկի մեջ, որը բաղկացած է 89 կղզիներից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2001 թվականի մարդահամարի տվյալների, Կորնատում բնակվում էր 7 մարդ, սակայն մշտական բնակչությունը բացակայում է։

Հրդեհ կղզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ վաղ անցյալում կղզին, շնորհիվ կորնատյան ողբեգությանության (խորվ.՝ Kornatska tragedija), ստացել է տխուր համբավ, երբ մի խումբ հրշեջներ, ովքեր մնացել էին լքված կղզում 2007 թվականի հրդեհի ժամանակ, հայտնվեցին հրե օղակի մեջ. տասներեք հրշեջներից զոհվել է տասներկուսը (վեցը տեղում մահացել են, յոթը՝ հիվանդանոցում)[3]։ Սա Խորվաթիայի հրդեհային պատմության մեջ անձնակազմի ամենամեծ կորուստ է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]