Կոռնաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Կոռնաթի
Kornati 2.JPG
Տեսակisland group?
Կազմված էԿորնատ և Žut?
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
ՎարչատարածքMurter-Kornati?[1]
Մակերես320 կմ²
Կոռնաթիը գտնվում է Խորվաթիաում
Կոռնաթի

Կոռնաթի (խորվ.՝ Kornati), ազգային պարկ Խորվաթիայում։ Տեղակայված է Կենտրոնական Դալմաթիայում՝ Ադրիատիկ ծովում գտնվող Կոռնաթի արշիպելագում՝ Զադար, Շիբենիկ և Բիոգրադ նա Մորու քաղաքներից ոչ հեռու։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Kornati 3.JPG

Ազգային պարկը գրավում է արշիպելանգի մեծ մասը, այն չի ընդգրկում միայն արշիպելանգի հյուսիսային մասում գտնվող մի քանի կղզիներ։ Ազգային պարկի տարածքում ընդգրկված են 89 կղզիներ՝ 50 կմ² ընդհանուր մակերեսով և 238 կմ-ը գերազանցող ափագծով։ Ազգային պարկի ընդհանուր մակերեսը ծովային տարածքի հետ միասին կազմում է 220 կմ²։ Կոռնաթի արշիպելագը յուրահատուկ է կղզիների խտությամբ, որոնց միջև ընկած նեղուցները երբեմն նման են ժայռերի միջև ընկած իսկական լաբիրինթոսի։

Փաշման և Դուգի Օտոկ հարևան կղզիներից արշիպելանգը տարանջատվում է նեղուցներով, Մուրտեր կղզուց՝ ծովածոցով, որը երբեմն կոչվում է Մուրտերի ծով։

Ազգային պարկի տարածքի երկու երրորդը գրավում է Կոռնաթ կղզին, որն արշիպելանգի ամենամեծ կղզին է և զբաղեցնում է 32,44 կմ² տարածք[2]։ Այն ունի 25 կմ երկարություն և շուրջ 2,5 կմ լայնություն[3]։

Կղզիներում մշտական ​​բնակիչներ չկան։

Ազգային պարկը հանրաճանաչ է առագաստանավորդների, սուզորդների ու վայրի բնության սիրահարների շրջանում։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշիպելանգի բուսական և կենդանական աշխարհը հարուստ են ինչպես ստորջրյա, այնպես էլ ցամաքային տեսակներով։ Չնայած կղզիների զգալի մասի կիսաանապատային տեսքին՝ այնտեղ առկա են բույսերի 537 տաքսոններ։ Արշիպելագի հիմնական ծառերը սոճիներն ու ձիթապտուղներն են։

Բացի մի շարք կրծողներից, օձերից, մողեսներից, միջատներից, կղզու կենդանական աշխարհը ներկայացված է կզաքիսներով, սկյուռներով, ինչպես նաև թռչուններով, որոնցից ամենանշանակալիներն են բուերը, բազեները, ճուռակները, ձկնկուլները։

Կոռնաթիի ծովային հատվածը բաղկացած է խութերից, որոնք հարուստ են մարջանով, մարգարտյա խեցիներով և փափկամարմիններով։ Կղզիներին հարող ջրերը շատ հարուստ են ձկներով։

Հետաքրքիր վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորոններ ` երկրաբանական երևույթ, ներկայացնում է ժայռեր, որոնք «աճում են» ուղղակիորեն ծովից։ Հասնում են մինչև 100 մետրի (ինչպես ստորջրյա, այնպես էլ վերջրյա հատվածները)։ Կորոնների վրա բարձրանալն արգելվում է։
  • Իլլիական բնակավայրերի մնացորդներ, գտնվում է արշիպելանգի մի քանի կղզիներում։
  • Տուրետի բերդ, գտնվում է Կոռնաթ կղզում։ Բյուզանդական դարաշրջանի ամենահին կառույցն է արշիպելագում։ Թվագրվում է VI դարով։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Արարման վերջին օրն Աստված ցանկացավ պսակել իր գործը և արցունքներից, աստղերից ու շնչից ստեղծեց Կոռնաթին։ Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]