Դիոկղետիանոսի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
պալատ
Դիոկղետիանոսի պալատ
խորվ.՝ Dioklecijanova palača
Diokletianpalast.jpg
Դիոկղետիանոսի պալատի ներքին տեսքը
Երկիր{{{2}}} Խորվաթիա
Շինարարության սկիզբ295
Շինարարության վերջ305
ԿարգավիճակՀամաշխարհային ժառանգության ցանկի օբյեկտ

Դիոկղետիանոսի պալատ (խորվ.՝ Dioklecijanova palača), հռոմեական պալատ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում, որը կառուցվել է հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հրամանով։ Կայսրը Հռոմեական կայսրությունը կառավարել է 284- 305 թվականներին։ Դիոկղետիանոսի պալատը համարվում է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի ամենալավ պահպանված պալատը[1]։ 1979 թվականին պալատը Սպլիտի պատմական կենտրոնի հետ միասին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոկղետիանոս կայսրը 293 թվականին բաժանել է Հռոմեական կայսրությունը չորս հիմնական մարզերի, որոնց կոչվում էին տետրարխիա։ Դիոկղետիանոսը իր համար վերցրեց Փոքր Ասիան և Բալկանները, իսկ կայսրության մնացած տարածքը բաժանվեց երեք համաղեկավարների միջև։ Դիոկղետիանոսը մայրաքաղաք դարձրեց Նիկոմեդիան, որը գտնվում էր Մարմարա ծովի ափին, սակայն երկու տարի անց նա սկսեց խոշոր պալատի շինարարություն՝ իր հայրենի Սոլին քաղաքի մոտակայքում՝ Ադրիատիկ ծովի ափին[2]։ Կառուցումը ավարտվել է կայսեր տապալումից մի փոքր շուտ։ Գահազրկումից հետո Դիոկղետիանոսը հեռացավ մեծ քաղաքականությունից և կյանքի մնացած հատվածը ապրեց իր պալատում՝ զբաղվելով այգեգործությամբ[3]։

Ավելի ուշ պալատ պատերից դուրս ազատ տարածություններում սկսեցին բնակություն հաստատել Սոլինի բնակիչները, որոնց համար պալատը դարձավ բարբարոսների հարձակումներից պաշտպանավայր[2]։ Ճարտարապետական անսամբլը խիստ վերակառուցվել է, ներքին ողջ կահավորանքը գրեթե չի պահպանվել[4]։ Աստիճանաբար պալատի տարածքում և դրա շուրջը սկսեց աճել Սպլիտ քաղաքը։ Պալատի տարածքում գտնվող Դիոկղետիանոսի դամբարանը վերափոխվել է քրիստոնեական տաճարի։ Պալատի նկուղները քաղաքի նավահանգստի վերակառուցման ժամանակ վեր են ածվել նավահանգստային ամբարների։ Պալատը վերաբացվել է բրիտանացի ճարտարապետ Ռոբերտ Ադամի կողմից, ով տվել է պալատի ընդարձակ նկարագիրը 1764 թվականին։ Ադամը բրիտանական ճարտարագիտական պրակտիկա է մտցրել «դիոկղետիանոսյան պատուհան» հասկացությունը, որը գիտնականը ուսումնասիրել է Սպալատոյում եղած ժամանակաշրջանում։

Ներկայումս պալատական համալիրը զբաղեցնում է Սպլիտի պատմական կենտրոնի մեծ մասը։ Դրա ներսում առկա են բնակելի շինություններ, ռեստորաններ, խանութներ և հյուրանոցներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. C. Michael Hogan։ «Diocletian's Palace»։ The Megalithic Portal։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-07 
  2. 2,0 2,1 Croatia Traveller: Diocletian’s Palace
  3. Фёдорова Е. В. Императорский Рим в лицах
  4. Максаковский В. П. Всемирное культурное наследие, М.:Агентство «Издательский сервис», 2000
  5. Susan Pigg։ «Winds of change»։ Toronto Star։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]