Խվար (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Խվար | ||
Երկիր | Խորվաթիա | |
Համայնք | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Մակերես | 297,37 կմ² | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Պաշտոնական կայք | hvar.hr | |
| ||
Խվար (խորվ.՝ Hvar, իտալ.՝ Lesina), քաղաք Խորվաթիայում[1]։ Համանուն կղզու խոշորագույն քաղաքն է։ Բնակչությունը կազմում է 4 138 մարդ (2001)։ Գտնվում է կղզու հարավարևմտյան մասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հին բնակիչները եղել են իլլիրիացիները։ 3-րդ դարում ողջ Իլլիրիան Խվարի հետ անցել է Հռոմի տիրապետության տակ։ 12-րդ դարում Խվարի կառավարումն անցել է Վենետիկին։ Այդ շրջանում կառուցվել են հսկայական պատեր և քաղաքային շինություններ։ 13-րդ դարում Խվարը ստացել է քաղաքի կարգավիճակ և դարձել կղզիների վարչական կենտրոն՝ փոխարինելով Ստարիգրադին։ Այդ նույն ժամանակ եպիսկոպոսի նստավայրը Ստարինգրադից տեղափոխվել է Խվար։ 15-րդ դարի վերջում Խվարը դարձել է Վենետիկի առևտրի և ռազմական նավահանգիստներից մեկը։
1571 թվականին կղզին ավերվել է թուրքերի կողմից, իսկ Խվարի ամրոցը ունեցել է լուրջ ավերվածություններ։ 1579 թվականին ամրոցը պայթյունի հետևանքով գրեթե ամբողջովին քանդվել է։ 1797 թվականին Վենետիկի Հանրապետության ընկնելուց հետո կղզի են եկել ավստրիացիները։ 1807 թվականին Խվարը ենթարկել է Ֆեոդոր Ուշակովի նավատորմի հարձակմանը։
1918-1921 թվականներին իտալացիները Խվարը օկուպացրել են։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն դարձել է Հարավսլավիայի մի մասը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստեփանոսի տաճար - տաճարի կառուցումը տեղի ունեցել մի քանի փուլով (16-17-րդ դար)։ Տաճարին հարում է եպիսկոպոսի պալատը։
- Արսենալ - 1602 թվականին շենքի երկրորդ հարկում բացվել է Խորվաթիայի առաջին հանրային թատրոնը։
- Վերանդա - Հին քաղաքի կենտրոնական տարածքը։ Հայտնի են Պալադինի և Գեկտորովիչի պալատները։
- Քաղաքի պատեր - կառուցվել են 13-րդ դարում, սակայն հետագայում բազմիցս վերակառուցվել է։
- Իսպանական ամրոց - կառուցվել է 16-րդ դարում։ Ներկայումս թանգարան է։
- Նապոլեոնի ամրոց - 1811 թվականին կառուցել են ֆրանսիացիները։ Այժմ օգտագործվում է որպես աստղադիտարան։
- Ֆրանցիսկյան վանք (15-րդ դարի վերջ)
-
Քաղաքապետարանը, աշտարակի ժամացույցը, հետևի պլանում` Իսպանական ամրոցը
-
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kontakti | Grad Hvar» (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ և աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальная страница города
- Туристическое сообщество города
- Город Хвар на туристическом портале острова Արխիվացված 2009-09-22 Wayback Machine
- Handbook for foreign visitors to Croatia. Zagreb, 1997. ISBN 953-6593-00-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խվար (քաղաք)» հոդվածին։ |
|