Ֆեոդոր Ուշակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեոդոր Ուշակով
Фёдор Ушаков
Ushakov FF.jpg
Ծնվել էփետրվարի 13 (24), 1745
ԾննդավայրԲուրմակովո, Nazarovskoye rural settlement, Ռիբինսկի շրջան, Ռիբինսկի շրջան, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ
Մահացել էհոկտեմբերի 2 (14), 1817 (72 տարեկանում)
Մահվան վայրԱլեկսեևկա (գյուղ, Տեմենիկովսկի շրջան), Q4454491?, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
Order of St. Alexander Nevsky with diamond signs? Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Chelengk? Սուրբ Յանուարիուսի շքանշան և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան
Fyodor Ushakov Վիքիպահեստում

Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ուշակով (Фёдор Фёдорович Ушаков, 1744-1817), ռուս նավապետ, ծովակալ (1799)։ Ուշակովը ծնվել է ոչ հարուստ ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Ծովային կադետական կորպուսը (1766), ծառայել է Բալթիական նավատորմում, 1769 թվականից՝ Դոնի (Ազովի) նավատորմիղում, մասնակցել է 1768-1774 թվականներիի ռուս-թուրքական պատերազմին։ 1780-1782 թվականներին «Վիկտոր» գծանավի հրամանատարն էր, որը պաշտպանում էր ռուսական առևտրական նավերն անգլիական նավատորմի ծովահենային գործողություններից։ 1783 թվականից ծառայել է Սևծովյան նավատորմում, մասնակցել է գլխավոր բազայի շինարարությանը Սևաստոպոլում։ 1787-1791 թվականների ռուս–թուրքական պատերազմի սկզբին «Ս․ Պողոս» գծանավի հրամանատարն էր։ 1789 թվականից՝ դերծովակալ։ 1790 թվականից գլխավորել է Սևծովյան նավատորմը, փայլուն հաղթանակներ է տարել թուրքական նավատորմի նկատմամբ Կերչում (1790), Թենդրա կղզում (1790), Կալիակրիա հրվանդանի մոտ (1791)։ Առաջադիմական հայացքներ ուներ ռազամածովային արվեստի հարցում, մշակել և կիրառել է մանևրային տակտիկա։ Մեծ նշանակություն տալով անձնակազմի ծովային և կրակային հմտությանը՝ Ուշակովի կողմնակից էր ենթակաների դաստիարակության սուվորովյան մեթոդներին։ 1793 թվականից՝ փոխծովակալ։ 1798-1800-ի միջերկրածովյան արշավանքի ժամանակ ի հայտ եկավ Ուշակովի, որպես խոշոր նավատորմավարի, հմուտ քաղաքագետի և դիվանագետի տաղանդը, հատկապես Յոթ կղզիների Հունական հանրապետության (Ռուսաստանի և Թուրքիայի հովանավորության ներքո) ստեղծման գործում։ Բանակի և նավատորմի փոխգործողության կազմակերպման լավագույն օրինակներ է ցուցաբերել Հոնիական կղզիների (հատկապես Կորֆու կղզու) գրավման, Իտալիան ֆրանսիացիներից ազատագրելու ժամանակ։ 1800 թվականին Ուշակովի էսկադրան վերադարձել է Սևաստոպոլ։ Ուշակովի վաստակը չի գնահատվել Ալեքսանդր I-ի կողմից, նրան նշանակել են երկրորդական պաշտոններում, իսկ 1807 թվականից ուղարկել թոշակի։ 1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ Ուշակովը ընտրվել է Տամբովի նահանգի աշխարհազորի պետ, սակայն հիվանդության պատճառով հրաժարվել է։ Մահացել է իր կալվածքում, թաղված է Սինաքսարի վանքում, Տեմնիկով քաղաքի մոտ (Մորդվական ԻՍՍՀ)։ Ուշակովի անունով են կոչվում ծովախորշ Բարենցի ծովի հարավ-արևելքում և հրվանդան Օխոտի ծովի հյուսիսային ափին, նավեր՝ ռուսական և ԽՍՀՄ ռազմածովային նավատորմներում։ 1944 թվականին ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը սահմանել է Ուշակովի երկաստիճան շքանշան և Ուշակովի մեդալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png