Խրվաթսկա Կոստայնիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խրվաթսկա Կոստայնիցա
խորվ.՝ Hrvatska Kostajnica
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Առաջին հիշատակում1240
Մակերես52,5 կմ², 10,2 կմ²
ԲԾՄ109 մետր
Բնակչություն2756 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս44430
Փոստային դասիչ44430
Պաշտոնական կայքhrvatska-kostajnica.hr
Խրվաթսկա Կոստայնիցա (Խորվաթիա)##
Խրվաթսկա Կոստայնիցա (Խորվաթիա)

Խրվաթսկա Կոստայնիցա (խորվ.՝ Hrvatska Kostajnica), որը գտնվում է Խորվաթիայի Սիսացկո Մոսլավինսկո քաղաքում, Բոսնիա և Հերցեգովինա սահմանի մոտ, նույն համայնքի կենտրոնում ներառում է վեց այլ բնակավայրեր։ Բնակչությունը ըստ 2011 թվականի տվյալներով կազմում է 2756 մարդ։ Քաղաքը գտնվում է կղզում՝ Ունա գետի ձախ ափին։ Աջ ափին գտնվում է Բոսանցկա Կոստայնիցա քաղաքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դրությամբ քաղաքում բնակվում էր 2756 մարդ, որոնց մեծ մասը կազմում են խորվաթացիները[1] (69,34%): Էական փոքրամասնություն են կազմում սերբերը՝ 25.04%:

Մինչև 1991-1995 թվականները քաղաքացիական պատերազմի ժամանակահատվածում համայնքի բնակչության մեծ մասը սերբերն էին, ավելի քան 60%, իսկ Խորվաթները 30 %-ից պակաս։ Համայնքի բնակչության մոտ 8%-ը Հարավսլավացիները[2]։

Ազգային կազմը

Վիճակագրության[2] կենտրոնական բյուրոյի տվյալներով, քաղաքի ազգայի կազմը տարբեր տարների ընթացքում հետևյալն էր՝

բնակչություն ընդհանուր Սերբիա Խորվաթիա Հարավսլավիա մնացածը
1991 3 480 1 889 (54,28%) 1 087 (31,23%) 264 (7,58%) 240 (6,89%)
1981 3 159 1 374 (43,49%) 1 023 (32,38%) 639 (20,22%) 123 (3,89%)
1971 2 431 1 104 (45,41%) 1 120 (46,07%) 110 (4,52%) 97 (3,99%)

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմքը գյուղատնտոսությունն է, տարաները, փայտամշակումը, տեքսիլային արդյունաբերությունը։ Ձկնորսությունը և որսը կարևոր դեր են խաղում տուրիստական ծառայությունում, քանի որ քաղաքի տարածքում հայտնաբերել են վայրի կենդանիների լավագույն բնական տարածքներց մի քանիսը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն առաջին անգամ հիշատակվում է տաճարականների միաբանություն փաստաթղթում 1240 թվականին։ Այս տարին համարվում է քաղաքի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը։ Քաղաքը ունի շատ կարևոր առևտրային ուղիներ, դրանցից է Հռոմեկան կայսրությունը, որը մեծ դեր ունի տրանսպորտի, աղի և բամբակի արդյուաբերության մեջ։

XIII և XIV դարերում կառուցվել է ամրոց, թուրքական ներխուժումներց պաշտպանվելու համար։ Ամրոցի սեփականատերերը ազնվական ընտանիքից էին Լիպովեչիկ, Տոտի, Ֆրանկոպանի, Բենվենիուդը և Զրինսկին, որոնց անունը այժմ կրում է ամրոցը։ Հարևան գյուղերում նույնպես կառուցվեցին Կոմոգովինա, Սվինիցա և Պրեվրշացի ամրոցները։ Թրքերի Կոստայնիցա ներխուժումից հետո 1556 թ.-ից մինչև 1687 թվականները գտնվում էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ XVIII դարի սկզբին քաղաքում բացվեցին երկու դպրոց։ Առաջի դպրոցը պատկանում էր Սուրբ Անտոնիա եկեղեցուն իսկ երկրորդ պատկանում էր սերբերին։ Կոստայնիցան հայտնի է իր աղբյուրներով՝ Վարոշկի բունար, Մրզլենաց, Տեկիա, Պեկինաց, Պաունովաց, Անգելովաց և Տուտուլովաց։ Առավել հեղինակավոր է Տեկիյան, որի վրա կա նաև մակագրություն՝ Խմեք եղբայր, Աստծո շնորհով այս խմիչքը, «Pi brate iz Božje milosti dat ti je napitak»: 1944 թվականի մայիսի 30-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Կոստայնիցան ռմբակոծվեց ԱՄՆ բանակի կողմից։

Պատերազմը Խորվաթիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը խիստ տուժել էր։ Հարավսլավիայի ժողովրդական բանակի աջակցությամբ քաղաքը զբաղեցնում էր տեղացի սերբական ջոկատը, որոնք դուրս էին բերում Խորվաթիայի ներքին գործերի նախարարության և գվարդիայի կազմավորումը։ Տարածաշրջանը դարձավ ինքնահռչակ Սերբիայի հանրապետության Կռաինայի մի մասը, և գրեթե ողջ Կոստայնիցայի բնակչությունը սպանվեց կամ հեռացվեց։ Այրվել և կողոպտվել են Կոստայնիցային պատկանող տները և շենքերը։ Այդ ժամանակահատվածում ավերվել է Նիկոլայ և Սուրբ Անտոնիո եկեղեցիները։ Քաղաքի ողջ մշակութային ժառանգությունը պահպանվել է գետի ափին, որը կառուցվել է Ֆրանկոպանների կողմից։ Կռաինայի անկումից հետո քաղաքն անցել է Խորվաթիայի տիրապետության տակ, բնակչության մի մասը վերադառնում է։ Եթե պատերազմից առաջ բնակչության մեծամասնությունը կազմում էին սերբերը, ապա 2001 թվականի մարդահամարի տվյալներով, նրանք կազմել են բնակչության 17%-ը, իսկ 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ 25%[3]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Državni zavod za statistiku». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 Izdanje Državnog zavoda za statistiku RH: Narodnosni sastav stanovništva RH od 1880—1991. godine.
  3. 2. POPULATION BY ETHNICITY, BY TOWNS/MUNICIPALITIES, 2011 CENSUS(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրվաթսկա Կոստայնիցա» հոդվածին։