Հաագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հաագա
հոլ.՝ Den Haag
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
A square in the center of the Hague.jpg
Հաագայի երկնաքերները և Վիլհելմ I Օրանացու արձանը
52°05′03″ հս. լ. 4°19′03″ ավ. ե. / 52.084167° հս. լ. 4.3175° աե. ե.
Երկիր Նիդերլանդներ Նիդերլանդներ
Նահանգ Հարավային Հոլանդիա
Բուրգոմիստր Վիմ Դեետման
Մակերես 98,20[1] կմ²
Բնակչություն 500,000 մարդ (2011 սեպտեմբերի 1)
Խտություն 5,894 մարդ/կմ²
Ագլոմերացիա 1,022,256
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ +31 70
Պաշտոնական կայք www.denhaag.nl
##Հաագա (Նիդեռլանդներ)
Red pog.png
##Հաագա (Հարավային Հոլանդիա)
Red pog.png

Հաագա (հոլ.՝ Den Haag / 's-Gravenhage, ՄՀԱ՝ Լսել [dɛnˈɦaˑχ] / [ˈsχraˑvə(n)ˌɦaˑɣə]), քաղաք և համայնք Նիդեռլանդների արևմուտքում, Հյուսիսային ծովի ափին, Նիդեռլանների Կառավարության նստավայրը , Հարավային Հոլանդիա նահանգի մայրաքաղաք և նիդեռլանդական թագուհի Բեատրիքսի կացավայրը։ Հաագայում են գտնվում խոշոր միջազգային մարմիններ՝ Արդարադատության միջազգային դատարանը, Միջազգային քրեական դատարանը, Միջազգային արբիտրաժ դատարանը և այլ մարմիններ։ Մեծությամբ Հաագան Նիդեռլանդների երրորդ քաղաքն է Ամստերդամից և Ռոտերդամից հետո։ Քաղաքի բնակչությունը կազմում է 482 742 մարդ (2008 դեկտեմբերի 31), իսկ մակերեսը՝ 98,20 կմ²։ Հաագան Ռանդստադ ագլոմերացիայի մասն է կազմում։

Անվանում[խմբագրել]

Առաջին անգամ հիշատակվում է 1097 թվականին։ Քաղաքը հոլանդերեն կոչվում է 's-Gravenhage, որը նշանակում է «կոմսական ցանկապատ» (այն սկզբնապես եղել է կոմսի որսորդական դղյակը)․ հաճախ կրճատ անվանվում է den Haag։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 19-րդ դարի սկզբին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. նաև 15,54 կմ² ջուր
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 

Արտաքին հղումներ[խմբագրել]