Համազգեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանադական միլիցիայում օգտագործված մի շարք համազգեստներ (1898թ.)

Համազգեստ (անգլ.՝ Uniform) հագուստի տեսակ, որը հագնում են կազմակերպության անդամները տվյալ կազմակերպության գործունեությանը մասնակցելիս: Ժամանակակից համազգեստները ամենից հաճախ հագնում են զինված ուժերը և պաշտպանական կառույցները ինչպիսիք են ոստիկանությունը, շտապօգնության ծառայությունները, անվտանգության աշխատակիցները, որոշ աշխատատեղերում և դպրոցներում, ինչպես նաև բանտերում գտնվող բանտարկյալները: Որոշ երկրներում որոշ այլ պաշտոնյաներ նույնպես կրում են համզգեստ իրենց պարտականությունները կատարելիս այդպիսին է Միացյալ Նահանգների հանրային առողջապահության ծառայության հանձնակատարի կորպուսը և ֆրանսիայի պերֆեկտը (պետության ներկայացուցիչը գերատեսչությունում կամ մարզում): Որոշ կազմակերպություններում, ինչպիս օրինակ ոստիկանությունում, անօրինական է ոչ անդամների համազգեստ կրելը:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներեն unus-մեկ և forma-ձև բառերից[1]:

Սպասարկման և աշխատանքային համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգեստ հագած թերթեր վաճառողներ Մեխիկոյում

Աշխատողները երբեմն կրում են այս կամ այն բնույթի համազգեստ կամ կորպորատիվ հագուստ: Աշխատողներ ովքեր կրում են համազգեստ ներառում են՝ մանրածախ աշխատողներ, բանկային և փոստային բաժանմունքների աշխատողներ, հասարակական անվտանգության և առողջապահության ոլորտի աշխատողներ, անձնական մարզիչները մարզական ակումբներում, ամառային ճամբարների հրահանգիչներ, թիկնապահներ, դահիճներ, հասարակական տարանցման աշխատակիցներ, բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, ավիաընկերության աշխատակիցներ և ռեստորանների, հյուրանոցների և բառերի աշխատակիցներ: Այս կազմակերպությունների կողմից համազգեստի օգտագործումը հաճախ փորձ է արվում բրենդի ձևավորման և ստանդարտ կորպորատիվ պատկերի մշակման համար, բայց նաև ունի կարևոր ազդեցություն աշխատակիցների վրա:

Երբեմն համազգեստը կարող է ապակողմնորոշող լինել, քանի որ աշխատակիցները ոչ միշտ են կազմակերպության կողմից տրամադրված հագուստով, միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, ներկայացնում են կազմակերպությունը իրենց հագուստով: Ռաֆայելի և Պրատի կազմակերպչական հագուստի վերաբերյալ գիտական աշխատանքները (1993) վերաբերում էին հագուստի միատեսակությանը (միատարրությանը) որպես մեկ հարթություն, իսկ ակնհայտությունը՝ որպես երկրորդ[2]: Օրինակ՝ սև կրող բոլոր աշխատակիցները կարող են ակնհայտ երևալ և այդպիսով ներկայացնել կազմակերպությունը, չնայած նրանց հագուստը միատեսակ է միայն արտաքին տեսքի գույնով, այլ ոչ թե նրա առանձնահատկություններով[3]: Ռաֆայելը և Պրատը (1997) նկարագրել են կազմակերպչական հագուստի վերաբերյալ աշխատողների և ղեկավարության միջև պայքարը՝ որպես պայքար ավելի խոր իմաստների և ինքնությունների, որոնք ներկայացնում են հագուստը[4]:

Կրթական[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրների բազմաթիվ դպրոցներ աշակերտների համար պահանջում են համազգեստ: Դպրոցական համազգեստները տարբեր են ստանդարտ վերնաշապիկից մինչև խստապահանջ պաշտոնական հագուստ մասնավոր դպրոցներում: Դպրոցական համզգեստը իր տեղն ունի նաև շատ պետական դպրոցներում: Պարտադիր դպրոցական համազգեստ ունեցող երկրները ներառում են Ճապոնիան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Թաիլանդը, Հնդկաստանը, Ավստրալիան, ԱՄՆ-ն, Սինգապուրը, Ալբանիան, Ֆիլիպինները, Թայվանի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի, Ինդոնեզիայի և Միացյալ Թագավորության որոշ դպրոցներ, ինչպես նաև շատ այլ վայրեր: Որոշ երկրներում համազգեստի տիպերը տարբեր են դպրոցից դպրոց, բայց Միացյալ Թագավորությունում, 11-ից 16 տարեկան շատ աշակերտներ կրում են նմանատիպ հագուստ տղաները՝ վերնաշապիկ, փողկապ և տաբատ, իսկ աղջիկները բլուզ, փողկապ, տաբատ կամ կիսաշրջազգեստ: Փողապերը ունենում են սահմանված ձև կամ հատուկ տվյալ դպրոցի համար ասեղնագործված պատկերանշան, իսկ բաճկոնները սովորաբար կրծքանշան դպրոցի անունով, զինանշան, խորհրդապատկեր կամ նշանաբան: Բաճկոնները շատ դպրոցներում փոխարինվում են դպրոցական անվանաքարտով շապիկների: Միացյալ Թագավորության շատ պետական հիմնական դպրոցներում երեխաները ունեում են համազգեստ բաճկոն և (կամ) պոլո վերնաշապիկ՝ դպրոցի անունով և պատկերանշանով:

Դիվանագետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1800 թվականից սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, շատ երկրների դիվանագետներ (և հաճախ բարձրաստիճան ոչ ռազմական պաշտոնյաներ) պետական առիթներով հագնում էին պաշտոնական համազգեստ: Նման համազգեստները այժմ պահպանվել են միայն մի քանի դիվանագիտական ծառայությունների կողմից և հազվադեպ են հագնում:

Բանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտայի բանտարկյալները բանտի գծավոր համազգեստ էին կրում (1885 թ.)

Բանտի համազգեստը ցանկացած համազգեստ է, որ ազատազրկված անձիք հագնում են բանտում կամ ձերբակալության նմանատիպ հաստատություններում:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ, եթե ոչ բոլոր, մարզական թիմերը նույնպես կրում են համազգեստ, որը պատրաստված է թիմին բնորոշ գույներով: Թենիսի և գոլֆի նման անհատական մարզաձևերում խաղացողները կարող են ընտրել ցանկացած հագուստի ձևավորում, որը թույլատրվել է մրցույթի կանոններով:

Խառնաշփոթությունը կանխելու համար (պաշտոնյաների, խաղացողների և երկրպագուների համար), որը կարող է հանգեցնել նրան, որ երկու հակառակորդ թիմերը նման գույներով համազգեստ (հանդերձանք) կրելուն, թիմերը տարբեր համազգեստներ ունեն «տնային» և «արտագնա» խաղերի համար, որտեղ, սովորաբար, մեկը բաց երանգի մեջ է, մյուսը մուգ: Հյուսիսային Ամերիկայի չորս գլխավոր մարզական լիգաներում երկու մարզահագուստներից մեկը գրեթե միշտ գերազանցապես սպիտակ է, և յուրաքանչյուր լիգա, բացառությամբ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA), ունի կանոն` որոշելու, թե որ թիմը պետք է հագնի իր սպիտակ մարզահագուստը: Սովորաբար, Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) և հոկեյի ազգային լիգայի (NHL) թիմերը տնային խաղերի ժամանակ հագնում են իրենց գունավոր համազգեստը: Ի տարբերություն դրան, Բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) թիմերը տնային խաղերի համար կրում են իրենց սպիտակ համազգեստը: NBA-ն ավանդաբար տնային թիմերից պահանջում էր սպիտակ կամ առնվազն բաց գույն հագնել, բայց 2017–2018 թվականների մրցաշրջանի դրությամբ տանտերերին թույլ է տրվում հագնել ցանկացած միատեսակ գույնի համազգեստ՝ պարտադիր միայն, որ արտագնա թիմերը կրեն այնպիսի գույն, որը բավարար չափով հակասում է տնային թիմի ընտրությանը[5]: Այնուամենայնիվ այս կանոնները խստորեն չեն կիրառվում Հյուսիսային Ամերիկայի չորս գլխավոր մասնագիտական սպորտային լիգաներից որևէ մեկի համար: NFL-ի որոշ թիմեր, մասնավորապես Դալաս Քոուբոյսները, նախընտրում են տնային խաղերի համար հագնել սպիտակ մարզաշապիկներ: Երբ Ջո Գիբսը Վաշինգտոն Ռեդսկինսի գլխավոր մարզիչն էր` առաջինը 1981-1992 թվականներին, և կրկին 2004-2007 թվականներին` Ռեդսկինները բացառապես սպիտակ մարզաշապիկներ էին հագնում տնային խաղերում[6]: Միացյալ Թագավորությունում, հատկապես ֆուտբոլում, ավելի շատ տարածված են «հանդերձանք» (kit) կամ «ժապավեն» (strip) տերմինները ինչպես օրինակ «ֆուտբոլային համազգեստ» (football kit):

Անվտանգություն և զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական համազգեստը այն միօրինակ հագուստն է, որը հագնում են տարբեր ազգերի զինված ուժերի և պաշտպանական կառույցների անդամները: Զինվորական հագուստն ու ռազմական ոճը դարերի ընթացքում շատ փոփոխությունների են ենթարկվել՝ գունագեղ և հարմարավետից մինչև ծայրահեղ քողարկող:

Ոստիկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում համազգեստով ոստիկան: Հաճախ ոստիկանությունը կրում է համազգեստ հասարակությունից տարբերվելու համար

Յուրաքանչյուր երկրում ոստիկանության անդամները ունեն համազգեստ` որպես իրավապահ մարմիններ կամ գործակալներ նույնականացման համար: Նրանք հանրությունից առանձնանում են այն հագուստով, որը հագնում է ոստիկանությունը բացահայտ ոստիկանության գործունեության ընթացքում: Սովորաբար յուրաքանչյուր երկիր իր ոստիկանության համար ունի տարբեր համազգեստ:

Բուժաշխատողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգեստը կարող է տարբերակել բժշկական հաստատություններում աշխատակազմի տարբեր կարգեր՝ բժիշկներ, վիրաբույժներ, բուժքույրեր, օժանդակ անձնակազմ և կամավորներ:

Նկատենք, որ ավանդական բուժքույրերի համազգեստը նման է այն համազգեստին որ կրում էին վանականները[7][8]:

Սարքավորումները, մասնավորապես՝ ստետոսկոպը, որոնք կրում են որպես հաստատության կրծքանշան, կարող են ուղեկցել կամ փոխարինել բժշկական համազգեստին:

Տնային աշխատողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործատուները կամ մենեջերները հաճախ իրենց տնային աշխատողներից (ծառաներից) պահանջում են համազգեստ կրել:

Սկաուտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղա սկաուտի արձան համազգեստով:

Սկաուտական համազգեստը սկաուտական շարժման հատուկ առանձնահատկություն է, 1937 թվականի Համաշխարհային Ջամբորիում (սկաուտների հավաքույթ) Բեյդըն Փաուելի խոսքերով՝ «այն ընդգրկում է երկրի և ցեղի տարբերությունները և բոլորին ստիպում է զգալ, որ նրանք միմյանց հետ անդամակցում են մեկ համաշխարհային եղբայրության»: Բնօրինակ համազգեստը, որը հանրության աչքում ստեղծել է ծանոթ պատկեր, բաղկացած էր կոճակներով վերնաշապիկից, շորտից և լայնաշերտ արշավական գլխարկից: Բեյդըն Փաուելը ինքն էլ էր կրում շորտեր, քանի որ երիտասարդության նման հագնվելը նպաստում էր մեծահասակների և երիտասարդիների միջև ընկալվող «հեռավորությունը» նվազեցնելուն: Այժմ համազգեստները հաճախ կապույտ, նարնջագույն, կարմիր կամ կանաչ են, իսկ շորտերը փոխարինվում են երկար տաբատներուվ ձմռանը և այն տարածքներում, որտեղ մշակույթը համեստության կոչ է անում: Որոշ սկաուտական կազմակերպություններում գլխարկներ նույնպես չեն կրում:

Հիգիենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում կամ շրջաններում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան կամ Հոնկոնգը, համազգեստի կամ աշխատանքային հագուստի մաքրման ծախսերը կարող են մասնակիորեն հանվել կամ հետ վերադարձվել անձնական եկամտահարկից, եթե կազմակերպությունը, որի համար աշխատում է անձը, չունի լվացքի բաժին կամ արտագնա լվացք[9][10]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Atkinson Charles Francis (1911)։ «Uniforms»։ in Chisholm Hugh։ Encyclopædia Britannica 27 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 582 
  2. Rafaeli, A. & Pratt, M. J. 1993. Tailored meaning: On the meaning and impact of organizational dress. Academy of Management Review, 18(1): pp. 32-55.
  3. Pratt, M. & Rafaeli, A. 1997. Organizational dress as a symbol of multilayered social identities. Academy of Management Journal, 40(4): pp. 862-898.
  4. Pratt, M. & Rafaeli, A. 2001. Symbols as a language of organizational relationships. Research in Organizational Behavior, 23: 93-113.
  5. Whitaker Lang (July 18, 2017)։ «NBA, Nike unveil new uniforms for 2017-18 season»։ NBA.com։ Վերցված է October 15, 2018 
  6. «White at Home in the NFL»։ www.uni-watch.com։ Վերցված է July 5, 2015 
  7. Compare: Finkelman Anita Ward, Kenner Carole (2010)։ Professional Nursing Concepts: Competencies for Quality Leadership։ Jones & Bartlett Publishers։ ISBN 9781449617677։ Վերցված է 2016-11-08։ «Prior to the all-white uniform, the nurse's uniform was gray or blue, similar to a nun's habit and to the uniforms worn during Florence Nightingale's time [...].» 
  8. Hardy, Susan and Corones, Anthony, "The Nurse’s Uniform as Ethopoietic Fashion", Fashion Theory, Vol.21, No.5. (2015), pp. 523-552. doi=10.1080/1362704X.2016.1203090
  9. HM Revenue & Customs։ «SE67240 - Tax treatment of nurses: expenses deductions - laundering uniforms - amount to be deducted»։ Վերցված է 1 November 2007 
  10. Australian Taxation Office։ «Claiming a deduction for laundry/dry cleaning of work clothing»։ Արխիվացված է օրիգինալից 27 February 2008-ին։ Վերցված է 1 November 2007