Կամավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտակա, գրիպի համաճարակի աշխատողներ 1919, հուլիս, Քուինսլենդ, Ավստրալիա։
Կամավորները ավլում են Բրուքլինի մայթերը 2012 թվականի Սանդի փոթորկից հետո։

Կամավորությունը անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց, այն նպաստում է բարության սերմանմանը և մարդկային կյանքի որակի բարելավմանը։ Կամավորությունը օգտակար է նաև կամավորի համար նույնքան, որքան այն անձի կամ համայնքի համար, որոնց կամավորը ծառայություն է մատուցել[1]։ Կամավորությունը նաև աշխատանք գտնելու համար կապեր հաստատելու միջոց է։ Շատ կամավորներ հատկապես փորձառություն են ձեռք բերում իրենց մասնագիտության բնագավառում՝ բժշկություն, կրթություն, կամ արտակարգ իրավիճակների օգնություն։ Ուրիշները ծառայում են, երբ նրանց օգնության կարիքը կա, օրինակ բնական աղետների ժամանակ։

Ստուգաբանություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «կամավորություն անել» արտահայտությունը արձանագրվել է 1755 թվականին։ Այն ծագել է «կամավոր» գոյականից՝ անհատ, ով ինքն իրեն առաջարկում է զինվորական ծառայության անցնելու[2]։ «Կամավոր» բառը ոչ զինվորական իմաստով օգտագործվել է 1630 թվականից։ «Կամավորություն» բառն այժմ ավելի շատ օգտագործվում է հասարակական ծառայությունների մատուցման իմաստով[2][3]։ Զինվորական միջավայրում այն ներկայացնում է անհատին, ով անցել է զինվորական ծառայության իր կամոք, այլ ոչ թե որպես զինակոչիկ։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակահատվածում Ամերիկան մեծ զարթոնք ապրեց։ Մարդիկ տեղյակ դարձան չքավորության մասին և հասկացան ստրկության դեմ պայքարելու պատճառները։ Երիտասարդները իրենց համայնքներում սկսեցին օժանդակել կարիքավորներին։ 1851 թվականին Միացյալ Նահանգներում կազմավորվեց Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիան՝ YMCA, իսկ յոթ տարի անց՝ Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիան՝ YWCA-ն։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում կանայք իրենց ժամանակը տրամադրում էին զինվորների հագուստները կարկատելուն, Կլարա Բարտոնի «Ռազմի դաշտի հրեշտակները» և կամավորական այլ խմբեր սկսեցին օգնություն տրամադրել զինծառայողներին։ 1881 թվականին Բարտոնը հիմնեց ամերիկյան Կարմիր Խաչը և սկսեց հավաքագրել կամավորներ աղետների ժամանակ, այդ թվում 1889 թվականի ջրհեղեղի զոհերին օգնություն ցուցաբերելու համար։

20-րդ և 21-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ֆ. Քենեդին ողջունում է կամավորներին, 28 օգոստոսի 1961

Փրկության բանակը անապահով մարդկանց հետ աշխատող ամենահինհին և մեծ կազմակերպություններից մեկն է։ Չնայած բարեգործական կազմակերպություն լինելուն՝ իր հիմնադրման պահից սկսած բազմաթիվ կամավորական ծրագրեր է իրականացրել[4]։ Մինչև 19-րդ դարը կարիքավոր մարդկանց աջակցող քիչ թվով կազմակերպություններ գոյություն ունեին։

20-րդ դարի առաջին տասնամյակներում մի քանի կամավորական կազմակերպություններ հիմնվեցին՝ Rotary International, Kiwanis International, Association of Junior Leagues International, և Lions Clubs International:

Մեծ ճգնաժամը կամավորության առաջին համապետական խոշոր ալիք բարձրացրեց՝ համակարգելու մարդկանց կարիքները հոգալու ջանքերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, հազարավոր կամավորական գրասենյակներ ապահովում էին զինվորականների կարիքները՝ սնունդ, հագուստ, ժամանց[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Benefits of Volunteering»։ nationalservice.gov։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-04-ին։ Վերցված է 2016-01-04 
  2. 2,0 2,1 «Etymology:VOLUNTEER»։ Online Etymology Dictionary։ Վերցված է 2012-04-30 
  3. «The origin of the word "Volunteering"»։ Jocote.org։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-27-ին։ Վերցված է 2012-04-30 
  4. 4,0 4,1 ISBN 1-86287-376-3, Volunteers and Volunteering, The Federation Press

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]