Սկաուտիզմ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |


Սկաուտիզմ (անգլ.՝ scout - հետախույզ, խուզարկու), միջազգային պատանեկան շարժում, որը զբաղվում է երիտասարդ մարդկանց ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացմամբ, որպեսզի երիտասարդությունը կարողանա իր տեղը գտնել հասարակությունում։
Սկաուտիզմի գաղափարական հիմքերը մշակել է անգլիացի գնդապետ Բադեն Պոուելը՝ 20-րդ դարի սկզբին։
Սկաուտիզմ Մեծ Բրիտանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
1907 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնվել են տղաների (անգլ.՝ boyscouts, բոյսկաուտներ), 1909-1910 թվականներինին՝ աղջիկների (անգլ.՝ girlscouts, գրլսկաուտներ) առաջին կազմակերպությունները։ 1921 թվականին սկաուտական կազմակերպություններ արդեն ստեղծվել էին 63 երկրում (Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Շվեդիա, Հնդկաստան)։
Սկաուտիզմ Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում առաջին ջոկատներն ստեղծվել են 1909 թվականին, Ցարսկոյե սելոում (այժմ՝ քաղաք Պավլովսկ)։ 1914 թվականին Նիկոլայ II-ի հրահանգով հիմնադրվել է «Ռուսական սկաուտ» ընկերությունը։ 1917 թվականին Ռուսաստանում եղել է շուրջ 50 հազար սկաուտ։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918-1920) սկաուտական ջոկատների ղեկավարների մեծ մասը և շատ սկաուտներ սպիտակ գվարդիականների և ինտերվենտների շարքերում պայքարում էին խորհրդային իշխանության դեմ։ Ն. Կրուպսկայան հիմնովին մերժելով սկաուտական դաստիարակության համակարգը՝ խորհուրդ էր տալիս նրանից վերցնել որոշ ընդունելի ձևեր (խաղեր, սպորտ, տուրիզմ, նորությունների ուսուցում ...)։ Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության ստեղծումով մշակվեցին երեխաների կոմունիստական դաստիարակության նոր ձևեր ու մեթոդներ, ԽՍՀՄ–ում Սկաուտական կազմակերպությունները վերացվեցին։
- Բոյսկաուտական (տղաների) կազմակերպություններ կան 106 երկրներում[փա՞ստ], միավորում են շուրջ 13 միլիոն պատանի (8-18 տարեկան)։ Նրանց գործունեությունը ղեկավարում են՝ միջազգային կոմիտեն (ազգային միությունների 12 ներկայացուցիչ) և նրա գործադիր օրգանը՝ Բոյսկաուտների միջազգային բյուրոն (շտաբ բնակարանը՝ Ժնևում)։
- Գրլսկաուտական կազմակերպություններ կան 91 երկրներում[փա՞ստ] (6,5 մլիոն 8-18 տարեկան աղջիկներ), ղեկավարման շտաբ բնակարանը գտնվում է Լոնդոնում։ Հրատարակվում է «Համաշխարհային սկաուտիզմ» ամսագիրը (անգլերեն, ֆրանսերեն)։
Սկաուտիզմ Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում Սկաուտիզմը տարածել են Ամերկոմի (Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե) և Անգլկոմի ներկայացուցիչները։ 1918-1920 թվականին որբանոցներում ստեղծվել էր սկաուտական ջոկատների լայն ցանց։ Հրատարակվում էին թերթեր։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |