Հայփոստ
«Հայփոստ» | |
|---|---|
| Տեսակ | Փակ բաժնետիրական ընկերություն |
| Հիմնադրված է | 1991 |
| Վայր | Երևան, Հայաստան |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | լոգիստիկա |
| Ծառայություններ | Փոստային ծառայություններ Ծանրոցների առաքում Վճարային ծառայություններ |
| Դուստր ընկերություններ | HayPost Med ՀայՓոստ ԱՄՆ HayPost Market HayPost Pay |
| Կայք | haypost.am |

«Հայփոստ» (անգլ.՝ Haypost, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»), Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ։ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 900 փոստային բաժանմունքներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում փոստը հիմնադրվել է 1828 թվականին։ Ի սկզբանե զարգացել է Ռուսական կայսրության փոստային համակարգի շրջանակներում, այնուհետև Խորհրդային Միության, 1991 թվականից՝ որպես անկախ Հայաստանի Հանրապետության փոստային բաժանմունք։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի նոյեմբերի 30-ին «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն անցել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին։
«ՀայՓոստ»-ի կողմից առաջարկվող ծառայություններն են`
- Փոստային ծառայությունները (նամակների առաքում հասարակ, պատվիրված, գնահատված),
- Ծանրոցների առաքում (միջազգային փոստ և ԱՓԾ)
- Վճարային ծառայություններ (կենսաթոշակների վճարում, կոմունալ վարձավճարներ, ոստիկանական և հարկային վճարների գանձում, դրամական փոխանցումներ, մանրածախ առևտուր)
ՀայՓոստը համագործակցում է մի շարք միջազգային փոստային օպերատորների, միջազգային և մասնավոր բեռնափոխադրող ընկերությունների հետ[1]։
Ֆիլատելիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկվող նամականիշերի որակը բարձրացնելու և նամականիշերից ստացված հասույթը մեծացնելու նպատակով ՀայՓոստը համագործակցում է ֆիլատելիայում մասնագիտացած մի շարք միջազգային ֆիլատելիստական ասոցիացիաների և փոստային օպերատորների հետ
ՓոստԲանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանում մատուցում է փոստբանկային ծառայություններ։
Հին փոստային դասիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Փոստային դասիչ | Բնակավայր |
|---|---|
| 3750xx | Երևան |
| 378510 | Աբովյան |
| 377911 | Ագարակ |
| 377100 | Այրում |
| 377130 | Ալավերդի |
| 377560 | Ամասիա |
| 377711 | Անիպեմզա |
| 378450 | Ապարան |
| 378452 | Արագած (Ծաղկահովիտ) |
| 378222 | Արարատ |
| 378518 | Արզնի |
| 377760 | Արմավիր |
| 378240 | Արտաշատ |
| 377610 | Արթիկ |
| 377120 | Ախթալա |
| 377530 | Ախուրյան |
| 377540 | Աշոցք (Ղուկասյան) |
| 378410 | Աշտարակ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայփոստ կատեգորիայում։ |