Աբովյան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբովյան (այլ կիրառումներ)
Քաղաք
Աբովյան
ռուս.՝ Элар
հայ․՝ Էլար
Abovyan town general view.jpg
Աբովյան քաղաքի համայնապատկեր
Կոորդինատներ: 40°16′26″ հս․ լ. 44°37′32″ ավ. ե. / 40.27389° հս․. լ. 44.62556° ավ. ե. / 40.27389; 44.62556
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի
Քաղաքապետ Վահագն Գևորգյան
Հիմնադրված է 1963 թ.
Առաջին հիշատակում 13-րդ դար
Մակերես 11 կմ²
ԲԾՄ 1450 մետր
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 360 մարդ (1873),
548 մարդ (1897),
897 մարդ (1926),
1024 մարդ (1939),
2289 մարդ (1959),
14 700 մարդ (1970),
28 500 մարդ (1973),
38 400 մարդ (1976),
58 671 մարդ (1989),
44 596 մարդ (2001),
44 800 մարդ (2004),
44 400 մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր, ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն աբովյանցի
Ժամային գոտի UTC+04:00
Հեռախոսային կոդ +374 (222)
Փոստային ինդեքսներ 2201—2208
Պաշտոնական կայք abovyan.am
##Աբովյան (քաղաք) (Հայաստան)
Red pog.png

Աբովյան, քաղաք Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մ բարձրության վրա։ Գտնվում է Երևանից 10 կմ հյուսիս-արևելք և 36 կմ հարավ-արևելք մարզկենտրոն Հրազդանից։

Համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, որը կապում է Երևան, Աշտարակ, Հրազդան քաղաքները և շրջանի գյուղերը տանող խճուղիներ։ Աբովյանը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու հատման վայրում։ Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։

Ունի երկաթուղային կայարան՝ Երևան-Սևան ուղղությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են Արգիշտի Ա (մ.թ.ա. VIII դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրում են գտնվում «Էլառ-Դարանի» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և Սուրբ Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար)։

Մինչև 1961 թվականին կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։ Քաղաք է 1963 թվականից։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մի մասը հայրենադարձվել է Իրանից 1960-70-ական թթ։ 1973 թվականի դրությամբ ուներ 28 500 բնակիչ՝ հայեր, նաև ռուսներ, ուկրաինացիներ։ Բնակչության մոտ մեկ երրորդը հայրենադարձներ են, գլխավորապես՝ Իրանից և Սիրիայից։

Ըստ 2015 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 44.400 մարդ[2]։

Տարի Բնակչություն
1873 360 մարդ
1897 548 մարդ
1926 897 մարդ
Տարի Բնակչություն
1939 1024 մարդ
1959 2289 մարդ
1970 14 700 մարդ
Տարի Բնակչություն
1973 28 500 մարդ
1976 38 400 մարդ
1989 58 671 մարդ
Տարի Բնակչություն
2001 44 596 մարդ
2004 44 800 մարդ
2015 44 400 մարդ


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին Աբովյանն հանրապետության ամենաարագ աճող քաղաքն էր (1963-1973 թթ. բնակչությունն ավելացել է 15 անգամ), արդյունաբերական կարևոր կենտրոն։ Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում էր էլեկտրոնային սարքաշինությունը։ Կարևոր ձեռնարկություններ էին նաև երկաթբետոնե կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Գործում էին միութենական նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում կենսաքիմիական պատրաստուկների գործարանը։

Աբովյանը սերտորեն կապված է Երևանի հետ, կատարում է քաղաք-արբանյակի դեր, միաժամանակ Երևանի հյուսիսարևելյան մերձքաղաքային գյուղատնտեսական գոտու կենտրոնն է (մսա-կաթնային և բանջարաբուծական խորհրդային տնտեսություն)։ Արագ տեմպերով է զարգանում բնակարանային շինարարությունը։ Բնակելի տարածությունը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ2 էր։

Աբովյանը կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, ջրմուղ-կոյուղի, գազամուղ, հեռախոսային ցանց։

Աբովյանում հայտնաբերված են մ.թ.ա. III-II հազարամյակների բնակատեղիներ և դամբարաններ։

Աբովյանը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 8 
  2. Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png