Նոր Երզնկա
Արտաքին տեսք
| գյուղ Հայաստանում | ||
|---|---|---|
| Նոր Երզնկա | ||
| 40°18′48″N 44°24′17″E / 40.31333°N 44.40472°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Կոտայքի | |
| Գյուղ | Աշտարակ | |
| Գյուղապետ | Ալինա Հարությունյան | |
| Հիմնադրված է | 1965 ? թ. | |
| Այլ անվանումներ | № 41 սովխոզին կից | |
| ԲԾՄ | 1200 մ | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 1814 մարդ (2012[1]) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Նոր Երզնկա, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։ Գտնվում է Մարզկենտրոնից 45 կմ հարավ-արևմուտք՝ Քասաղ գետի ձախ ափին, Երևան-Եղվարդ ավտոճանապարհի ձախ կողմում։
Նոր Երզնկա է վերանվանվել 1966 թ.-ի նոյեմբերի 25-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները եկել են Ախալքալաքից, Ապարանից Մարտունիից, Թալինից։ Այս պահին բնակչության թիվը հասնում է 1900-ի։
Նոր Երզնկան ունի մշակույթի տուն, 12-ամյա միջնակարգ դպրոց։
Նոր Երզնկայի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
| Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 524 | 1154 | 1620[4] | 1627 | 1628[5] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։ Տղամարդկանց մեծ մասը զբաղվում է արտագնա աշխատանքով և շինարարությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Երզնկայից հյուսիս-արևմուտք գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի ամրոց-բնակատեղի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 149» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 778
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| |||||||||||||||||||||||||
