Արտավազ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Արտավազ | ||
| 40°37′09″N 44°34′29″E / 40.61917°N 44.57472°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Կոտայքի | |
| Գյուղ | Կոտայքի մարզ և Հրազդանի շրջան | |
| Այլ անվանումներ | Թաքյարլու | |
| Մակերես | 4.28 կմ² | |
| ԲԾՄ | 1850 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1091 մարդ (2012[1]) | |
| Խտություն | 258.87 մարդ/կմ² | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | ||
| Տեղաբնականուն | արտավազցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +(374)223 | |
|
| ||
Արտավազ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 20 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախափնյակում։
Արտավազ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտավազի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 41 | 335 | 534 | 303 | 509 | 944 | 951 | 878 | 721 | 575[3] | 467[4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնաբուծությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում միավորված էր Հանքավանի կաթնաանասնապահական տնտեսության հետ։ Ներկայումս ներառում է նաև Փյունիկ բնակավայրը։ Մինչև 90-ական թթ. գյուղում բնակվել են նաև թուրքեր։ Կլիման առողջարար է, ամառային հանգստի համար օգտակար։ Գյուղի դիմաց, Մարմարիկ գետի ձախ ափին կա քանդված եկեղեցի։ Մոտակայքում են Արտավազի հին վանքն ու Կարակալա և Ուլաշիկ լքված գյուղերը։ Գյուղի տարածքում են գտնվում հանգստյան տներ, ճամբարներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտավազի հարավարևմտյան եզրին կա քանդված եկեղեցի։ Մոտակայքում է գտնվում “Արտավազդիկ” վանքը (VII դ.)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 38» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Կոտայքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Կոտայքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
| |||||||||||||||||||||||||
